Sep 19 2019 12:49
Banovsha Shahaliyeva
Views: 313

«Քյոռօղլու» օպերան աշխարհահռչակ երգահան Ուզեիր Հաջիբեյլիի նշանավոր ստեղծագործությունների շարքում է: Այդ օպերայի ուվերտյուրայով Բաքվում բացվեց Ուզեյիր Հաջիբեյլիի անվան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

«Այնպես ստացվեց, որ Ուզեիր բեկը երեխա չունեցավ:  Սակայն նրա բոլոր ստեղծագործությունները անմահ գլուխգործոցներ են: Դրանք շարունակում են ապրել և ես համոզված եմ, որ երգահանի ստեղծագործությունները  և Ուզեիր բեկը հավերժ կապրեն ադրբեջանական ժողովրդի սրտում»,-ասել է Ադրբեջանի վաստակավոր դերասան Էյուբ Ալիևը:

Ուզեյիր Հաջիբեյլին Ադրբեջանի պրոֆեսիոնալ դասական երաժշտության հիմնադիրն է համարվում: Մեծ երգահանի ստեղծագործությունները հնչել են  նրա անվան Ադրբեջանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ:

Երեկոյի ծրագրում ներառվել է նաև ժողովրդական դերասան Արիֆ Մելիքովի վեցերորդ սիմֆոնիան: Փառատոնի բացմանը հանդես է եկել ռուսաստանցի թավջութակահար Սերգեյ Դոգադինը: Փառատոնի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Բաքվի բեմում միասին հանդես են գալիս տարբեր երկրներից ժամանած  երաժիշտները:

«Սա իսկական տոն է, որը կտևի 12 օր: Ժամանում են հայտնի մենակատարներ: Մեր սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա վրացի դաշնակահարը: Հոյակապ համերգ կլինի»,-ասել է Ադրբեջանի ժողովրդական դերասան Մուրադ Ադիգյոզալզադեն:

Փառատոնի ծրագրում ներառված են Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից և ԱՊՀ երկրներից արտիստների ելույթները: Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը:


Create Account



Log In Your Account