Sep 19 2019 17:00
Banovsha Shahaliyeva
Views: 392

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար և ռեստորատոր Միխայիլ Շիրվինդտը բոյկոտ է հայտարարել Մոսկվայում գտնվող «Արմենիա» ռեստորանին և դրա զեղչային քարտը նետել է աղբաման:  

Հեռուստահաղորդավարի բոյկոտի պատճառը ռեստորանի ղեկավարության կողմից ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների դեմ դատական հայտի ներկայացումն է:

Շիրվինդտը հայերին առաջարկել է համախմբվել և ցուցարարներին օգնել վճարել այդ գումարը:

«Աշխարհում շուրջ 10 միլիոն հայ կա: Առաջարկում եմ գումար հավաքել և այդ ռեստորանի խեղճ տերերին վճարել այդ 550 հազար ռուբլին: Յուրաքանչյուր հային բաժին է ընկնում մոտավորապես 5 կոպեկ: Եկեք օգնենք այդ խեղճ տղաներին: Թեև կարծում եմ, նրանք արդեն օգուտ ստացել են այդ ռենեգատությունից», - ասել է նա:

Երկար մտորելուց հետո, թե ում նվիրի «Արմենիա» ռեստորանի զեղչային քարտը, Վլադիմիր Սոլովյովին, թե՞ Մարգարիտա Սիմոնյանին՝ Շիրվինդտը այն նետեց աղբաման:

 


Create Account



Log In Your Account