Բաքվում անցկացվող Գեղարվեստական մարմնամարզության 37-րդ աշխարհի առաջնության շրջանակներում ավարտվել է անհատական մրցումների եզրափակիչ փուլը: Մրցումների 4-րդ օրը մարզիկները մրցել են լախտով և ժապավենով վարժություններում: Երկու վարժություններում էլ հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Ավերինան: Իսկ օղակով վարժության հաղթող Եկատերինա Սելեզնյովան ժապավենով վարժությունում զբաղեցրել է 3-րդ տեղը:
«Ժապավենով ելույթ ունենալը ավելի դժվար է: Սակայն, հաղթելու համար պետք է ավելի շատ աշխատել: Ժապավենով սխալներ ավելի շատ են լինում: Ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքից»,-ասել է մարմնամարզուհի (ՌԴ) Եկատերինա Սելեզնյովան:
Իսրայելցի մարմնամարզիկ Լինոյ Աշրամը մասնակցել է բոլոր 4 վարժություններին: Անհատական մրցումների վերջին օրը առանձին իրերով նրան հաջողվեց պահպանել 2*-րդ տեղը:
«Ես փորձում եմ կենտրոնանալ վաղվա մրցումների վրա: Որովհետև ամենակարևոր մրցումները տեղի կունենան հենց վաղը: Այսօր զբաղեցրեցի 2-րդ տեղը, իսկ վաղը կգամ ավելի ուժեղ և լավ պատրաստված»,-ասել է մարմնամարզուհի (Իսրայել) Լինոյ Աշրամը:
Թիմային հաշվարկով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: