Sep 20 2019 12:13
Banovsha Shahaliyeva
Views: 48

25 տարի սրանից առաջ՝ 1994 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի և միջազգային նավթային ընկերությունների կոնսորցիումի միջև պայմանագիր կնքվեց Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթագազային հանքավայրերի բլոկի հետախուզման և մշակման մասին: Այդ փաստաթուղթը ստացավ «Դարի պայմանագիր» անունը: 2017 թվականին ստորագրվեց նոր փաստաթուղթ, որով «Դարի պայմանագրի» ժամկետը երկարաձգվեց մինչև 2049 թվականը:

- 1997 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի երկրորդ եռամսյակի վերջը «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկից արդյունահանվել է 488 մլն տոննա կամ 3,6 մլրդ բարել նավթ:

- «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի միջոցով միջազգային շուկա է հանվել վերջը «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկից արդյունահանված շուրջ 3,3 մլրդ բարել նավթ:

- 2006 թվականից մինչ հիմա Ջեյհան տերմինալում բեռնվել է 4 300 լցանավ:

- 1997 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի երկրորդ եռամսյակի վերջը Ադրբեջանին փոխանցվել է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկից արդյունահանված ավելի քան 44 մլրդ խորանարդ մետր ուղեկից գազ:

- Մինչև 2019 թվականի երկրորդ եռամսյակի վերջը ԱՉԳ-ում կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 36 մլրդ դոլար:

«Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի բլոկի մշակման հերթական փուլի իրականացման նպատակով՝ 2019 թվականի ապրիլի 19-ին հաստատվեց նոր միջազգային նախագիծ: «Ազերի Կենտրոնական-Արևելյան» կոչվող այս նախագծի արժեքը կազմում է 6 մլրդ դոլար: 

Այս նախագիծը դեռ գտնվում է մշակման փուլում: Առաջին նավթը կարդյունահանվի 2023 թվականին:


Create Account



Log In Your Account