Sep 20 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 23

Ադրբեջանում Չինաստանի հետ համատեղ կստեղծվի ագրոարդյունաբերական համալիր:  Համապատասխան հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևի և CAMCE ընկերության տնօրեն Լուո Յանի մասնակցությամբ: Նախարարը նշել է, որ ագրոարդյունաբերական համալիրը կառուցվելու է չինական կապիտալի մասնակցությամբ:

«Մենք արդեն երկար ժամանակ է բանակցություններ ենք վարում չինաստանցի գործարարների հետ: Նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումներ է անցկացրել չինական ընկերությունների ղեկավարների հետ: Հիմա մենք արդեն մոտ ենք մի շարք համատեղ նախագծերի իրականացմանը: Այսօրվա հանդիպման շրջանակներում ստորագրվեց մի քանի փաստաթուղթ: Դրանցից մեկը ենթադրում է Ադրբեջանում ագրոարդյունաբերական համալիրի կառուցում: Նախնական փուլում՝ նախագծի շրջանակներում ծրագրվում է ստեղծել տրակտորների արտադրության գործարան, վերամշակման ձեռնարկություն: Ներդրումները ծավալը կհասնի միլիոնավոր դոլարների: Կբացվեն հազարավոր աշխատատեղեր»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Շահին Մուստաֆաևը: 


Create Account



Log In Your Account