Sep 20 2019 12:51
Banovsha Shahaliyeva
Views: 24

Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, բողոքի ակցիաներն էլ հաջորդում են մեկը մյուսին: Կառավարության շենքի դիմաց կրկին լարված վիճակ է տիրել: Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը շրջապատել էին կառավարության շենքը: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով հայտնի է «Մառոզ» անունով, նստել էր կառավարության շենքի մուտքի դռների մոտ, պնդում էր՝ զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ իր բոլոր նամակները կառավարություն մնացել են անպատասխան։

«Ես ցավակցում եմ այդ մայրերին, նորից ու նորից կրկնում եմ՝ ես չեմ ուզի, որ մի երիտասարդ զոհվի, բայց եթե նրանց տվել ես, ծառայողական պարտականությունները կատարելուց նույն տղաներին էլ ակնկալում եմ տրամադրել 30 միլիոն»,-ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Սևազգեստ մայրերն ու զոհվածների այրիներն ասում էին՝ իրենց պահանջը պետության հավասար վերաբերմունքն է, այդ պահանջը հիմա են բարձրաձայնում։

Կին. «Բոլորին ուշադրություն դարձվի: Վարչապետն ասաց չունենք գումարի խնդիր:

Արարատի զոհված զինվորների ընտանիքների աջակցության կազմակերպության ղեկավար Էմմա Կոռնենկոն էլ նշել է, որ  խաղաղ պայմաններում զոհվածների թիվը 6 հազար 646 է.

«Կազմակերպություն ենք ղեկավարում, չկա այնպիսի օր, որ մեր զոհվածների մայրերը՝ կռացած, ծերացած, մեր դուռը չթակեն, չպահանջեն, որ ինչ-որ բանով մենք իրանց աջակցենք, լույսերն է անջատվել, կամ վառելիք չունեն, կամ հաց չունեն, հիվանդ են, դեղորայքի ճար չկա։ 30 հազարով այսօր ոչ մեկը չի կարող ապրել»։

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց որևէ քաղաքական ուժի, անձերի հետ չկապեն.

Կին .«Մեր զոհվածների մամաներին, մեր սևազգեստ մայրերին չկապեք ո՛չ քոչարյանականներին, ո՛չ սերժականներին, ո՛չ նիկոլականներին։ Մենք մեր պատասխանն ենք ուզում, մեր արդար պատասխանը»։

Կառավարության նիստի ավարտից քիչ անց հավաքվածներին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշել է, որ այդ հարցը վաղուց պետք է լուծված լիներ։ Ակցիային մասնակցել էր նաև «Մեզ բացակա չդնեք» հասարակական կազմակերպության ղեկավար Սաթիկ Խլղաթյանը, ով վարչապետի հետ  հանդիպումից  գոհ չէր.  

Կին. «Պատասխան չստացանք, ոչ մի բան»։

Նմենք, որ Կառավարության շենքի բակում հավաքվել էին նաև սևազգեստ մայրերը։ Նրանց պահանջը արդար դատաքննությունն է՝ պարզելու ովքեր են իրենց զինծառայող որդիներին սպանողները։ Զորամասում սպանված Վալերիկ Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի խոսքով․

«Պահանջում ենք, որպեսզի մեր էրեխեքին սպանողներին պատասխանատվության ենթարկեն, պատժեն»։


Create Account



Log In Your Account