Sep 21 2019 12:42
Banovsha Shahaliyeva
Views: 24

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացել է անհատական բազմամարտի եզրափակիչը: Եզրափակիչին մասնակցել են 24 ուժեղագույն մարզիկներ, որոնք այդ իրավունքը ստացել են որակավորման մրցումների արդյունքներով: Նրանցից մեկն էլ Ադրբեջանի ներկայացուցիչ Զոհրա Աղամիրովան է, ով լախտով, ժապավենով, օղակով և գնդակով վարժությունների արդյունքներով իր խմբում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկում՝ 16-րդ տեղը: Այսպիսով, Զոհրա Աղամիրովան 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք  Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: 

«Սա իմ մասնակցած 3-րդ աշխարհի առաջնությունն էր: Կարծում եմ, որ այս առաջնությունն ինձ համար ավելի հաջող ստացվեց, քան 2018 թվականի առաջնությունը: Այս անգամ ես ավելի ուժեղ հանդես եկա»,-ասել է Ադրբեջանի հավաքականի անդամ Զոհրա Աղամիրովան:

Ընդհանուր հաշվարկով առաջին 2 տեղերը զբաղեցրել են Ռուսաստանի ներկայացուցիչները: Դինա Ավերինան նվաճել է ոսկե մեդալ, իսկ նրա քույրը՝ Արինա Ավերինան, արծաթ: Իսրայելցի Լինոյ Աշրամը դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցումների մասնակիցները և լրագրողները գոհ են աշխարհի առաջնության կազմակերպման մակարդակից:

«Ամեն ինչ հոյակապ է, ավելի լավ չէր կարող լինել: Կազմակերպիչները, մրցումները, մարմնամարզության կենտրոնը: Այստեղ մարդիկ շատ բարյացակամ են»,-ասել է ԱՄՆ-ի հավաքականի անդամ Էվիտա Գրիսկենասը: 

Գեղարվեստական մարմնամարզության մրցումները միշտ եղել են ամառային Օլիմպիական խաղերի զարդը: Ադրբեջանցի մարմնամարզուհիները տարեցտարի ավելի են ուժեղանում: Նրանցից հետ չի մնում նաև աճող սերունդը, որը բավականին հաջող է հանդես գալիս տարբեր միջազգային մրցաշարերում:  

«Ամառային օլիմպիական խաղերում ամենագեղեցիկ մարզաձևը գեղարվեստական մարմնամարզություն է: Սա օլիմպիական խաղերի ամենաարտիստիկ  մարզաձևն է»,-ասել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ Մորինարի Վատանաբեն:

Այսօր կանցկացվեն թիմային վարժությունները: Ադրբեջանի հավաքականը կներկայացնեն Ալիյա Փաշաևան, Այշան Բայրամովան, Դիանա Ահմեդբեյլին, Զեյնաբ Հումմաթովան և Դարյա Սորոկինան: 


Create Account



Log In Your Account