Sep 21 2019 13:26
Banovsha Shahaliyeva
Views: 28

Հայաստանը օրեցօր ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահիճը: Նոր իշխանություններն էլ չեն լուծում երկրի քաղաքացիների խնդիրները, ովքեր նախկին ղեկավարների մեղքով հայտնվել են ծանր իրավիճակում: Երկար տարիներ է, ինչ ծանր ու աղետալի պայմաններում է ապրում Սևանի Ցամաքաբերդ գյուղի բնակիչ 39-ամյա Համեստ Հախումյանի  ընտանիքը: Համեստը միայնակ մայր է և մեծ դժվարություններով է ապրում 4 զավակների հետ, որոնցից երկուսը դեռ դպրոցահասակ են.

«Իրանք գնում են Ցամաքաբերդի դպրոց, շատ ծանր  վիճակում եմ ապրում:  Ժամանակա լինում` առանց կոշիկ, առանց հագուստ, առանց ուտելու են գնում դպրոց: Հիմա մի կերպ աբլիպիխա եմ բերում, որ սննդի, գրքերի փողը տամ: Շատ ժամանակ մութ տեղ եմ անցկացրել, մոմերը վառած, սոված-ծարավ, 6 հազար 500 դրամ ընդամենը»:

Տան միակ աշխատողը Համեստն է, աշխատանքն էլ սեզոնային: Սրտի առիթմիայով հիվանդ, առանց ամուսնու աջակցության, որն արտագնա աշխատանքի է մեկնել ու չի վերադարձել՝ մոռանալով ընտանիքը, Համեստը տարիներ շարունակ միայնակ է հոգում ընտանիքի կարիքները: Մեծ տղան էլ, չնայած նույնպես սրտի առիթմիյա ունի, զորակոչել են.

 «Ու տենց տարան հիվանդ իմ տղան ծառայեց: Ում դիմեցի, ինչ արեցի ոչ մի բան չեղավ»:

Համեստի միակ երազանքը տուն ունենալն է: Ասում է՝ համաձայն է անգամ հանրակացարանի փոքր սենյակի.

«Մարզպետին, քաղաքապետին եմ դիմել, բայց ասում եմ՝ գոնե հանրակացարանի մի սենյակ տվեք, ասել են՝ հա, մենք գիտենք, ոչ մեկը չի եկել էստեղ, չգիտեն՝ որտեղ եմ ապրում, ինչ տան մեջ եմ ապրում, բայց իրանք ոչ մի անգամ չեն աջակցել ինձի»:

Համեստի ընտանիքի օրերն անցնում են նախկին գոմի խոնավության մեջ, օրվա հացի մտահոգությամբ: Սառնարանն էլ գրեթե միշտ դատարկ է:

 «Շատ ժամանակ մութ տեղ եմ անցկացրել իմ էրեխեքի հետ, մոմերը վառած, սոված-ծարավ: Ինչ անեմ ես, ում դիմեմ»:

Կնոջ խոսքով տուն չունի, մինչդեչ տղան բանակում է, մյուսն էլ շուտով պիտի զորակոչվի, բայց չի թողնելու, որ տանեն:

«Մի օր զանգեն ասեն, ինչ լավա, որ զինվորի մայր էս: Ոչ մի անգամ թույլ չեմ տա, որ իմ երեխան գնա ծառայի, չգիտեմ որտեղ եմ ապրում: Էս ինչ էլ, որ տեսաք, ինչ նկարեցիք իմս չի: Էսի գոմա էղել: Էսի տուն չի, որ ես մնում եմ»:


Create Account



Log In Your Account