Sep 24 2019 17:54
Banovsha Shahaliyeva
Views: 335

Նյու Յորքում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Կողմերը ընդամենը կարծիքներ են փոխանակել առկա բանակցությունների շուրջ այն ընկալումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ակտիվացնեն տարածաշրջանում խաղաղության պահպանման և  միջազգային նորմերի և կարգի հարգման ջանքերը», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ: Իսկ օտարերկրյա փորձագետները մի քիչ ավելի զգուշավոր են մեկնաբանում այդ հանդիպումը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումների անցկացումը պետք է դրական գնահատել: Սակայն, գլխավոր հարցը այդ հանդիպումների որակն ու ընդունված որոշումներն են, ինչը տեղի չի ունենում: Ադրբեջանական կողմից տեսնում եմ որոշակի առաջարկներ, ինչը չի կարելի ասել Հայաստանի դեպքում»,-ասել է միջազգային հակամարտությունների գծով փորձագետ Եվգենի Միխայլովը:  

Փորձագետները նշում են, որ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ առաջընթաց կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե պաշտոնական Երևանը վերանայի իր դիրքորոշումը:

«Խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե խոշոր գերտերությունները դրանում հետաքրքրված լինեն: Խնդիրը կարգավորելու համար Հայաստանը պետք է գնա տարածքային զիջումների»,-ասել է քաղաքագետ, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ) Բրենդա Շաֆֆերը: 

Նշենք, որ արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացավ շփման գծում տեղի ունեցած հերթական  սադրանքի ֆոնին. սպանվեց ադրբեջանցի զինծառայող:  Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան ընդգծել է, որ ադրբեջանական կողմը բոլոր միջոցներով հետևելու է այդ գործին, իսկ ովքեր կապ ունեն դրա հետ, կպատժվեն:


Create Account



Log In Your Account