Sep 28 2019 12:55
Banovsha Shahaliyeva
Views: 313

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Ինչպես հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել  է, որ նա ողջունում է Ադրբեջանում անցկացվող ներքին բարեփոխումները: Իր հերթին նախարար Էլմար Մամեդյարովը երախտագիտություն է հայտնել գլխավոր քարտուղարին անկեղծ ընդունելության համար: Նա նաև Անտոնիո Գուտերեշին հրավիրել է մասնակցել՝ Բաքվում Չմիավորման շարժման առաջիկա գագաթնաժողովին, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 25-26-ը:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը: Անոտոնիու Գուտերեշը նշել է, որ նա աջակցում է՝ հակամարտության կարգավորմանն ուղղված   ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, և հայտարարել, որ ՄԱԿ-ը միշտ պատրաստ է իր ներդրումը ունենալ խաղաղ գործընթացի զարգացման մեջ:

«Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկացրել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացի ներկա վիճակի և Նյու Յորքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ  երկու երկրների արտգործնախարարների միջև անցկացված վերջին հանդիպման մասին: Հիշեցնլով հակամարտության լուծման վերաբերյալ  միջազգային հանրության դիրքորոշման և, առաջին հերթին Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, նախարարն ընդգծել է Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատման և այդ տարածքներից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադառնալու պահանջների կատարման անհրաժեշտությունը: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ը միշտ շահագրգռված է խաղաղ գործընթացի առաջխաղացման հարցում»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

 

 


Create Account



Log In Your Account