Sep 30 2019 11:39
Banovsha Shahaliyeva
Views: 286

«Շարունակվող խաղաղ գործընթացի հիմնական նպատակն է վերացնել Հայաստանի կողմից հրահրված պատերազմի հետևանքները, օկուպացիոն ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված հողերից, ինչը պահանջում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 4 բանաձևերը, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթում: Նա ընդգծել է, որ այս հարցում որևէ զիջում չի կարող լինել:  

«Ադրբեջանը հավատարիմ է մնում հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Սակայն, բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել: Միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորեցնելու փորձեր ձեռնարկելու փոխարեն՝ Հայաստանը պետք է հրաժարվի առկա ստատուս քվոն պահպանելուն ուղղված քայլերից և կատարի իր միջազգային պարտավորությունները:  Պաշտոնական Երևանը որքան շուտ հասկանա իր ավերիչ քաղաքականության անհեռանկար լինելը, տարածաշրջանի երկրները այնքան շուտ օգուտ կքաղեն խաղաղությունից, կայունությունից և համագործակցությունից, իսկ Հայաստանը կկարողանա ձերբազատվել մեծաթիվ սոցիալտնտեսական խնդիրներից, որոնց նա բախվում է իր վարած օկուպացիոն և թշնամական քաղաքականության պատճառով»,-ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:    


Create Account



Log In Your Account