Sep 30 2019 13:58
Banovsha Shahaliyeva
Views: 284

Հայաստանում գրեթե ամեն օր ինչ որ պաշտոնատար անձ կամ աշխատանքից է հեռացվում, կամ էլ հրաժարական է տալիս: Ա1+-ի հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը խոսելով վերջերս ԱԱԾ տնօրենի և Ոստիկանապետի վերջին հրաժարականների մասին նշել է, որ դրանք  կառավարման տեսանկյունից բացասական ազդեցություն կունենան. Նրա խոսքով՝ որոշ գործընթացներ ընդհատվում են. որոշ աշխատանքներ դանդաղում են կամ սառեցվում են.

«Օրինակ՝ ցանկացած կառույցի ղեկավար ունի ծրագրված աշխատանքներ և ինքը գիտի այն կետը, որտեղ գտնվում է, և երբ լինում է հրաժարական, անգամ եթե գործերը օպերատիվ փոխանցվում են ուրիշին, ինքը չի կարողանում գոնե առաջին փուլում արդյունավետությամբ շարունակել»,-ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

Հարություն Մեսրոբյանը անդրադարձել  է Հայաստանի կառավարման համակարգին՝ պնդելով, որ  երկրում կա կառավարելու խնդիր.

«Ղեկավարում են մարդկանցկառավարում են պրոցեսները»։ Այս խնդիրը սոսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի վերաբերում, այլ, ըստ նրա, 1991թ-ից սկսած բոլոր կառավարություններին, որովհետև նա կառավարման համակարգ չի, ղեկավարման համակարգա»:

Մինչև մենք շարունակենք ոչ թե կառավարել, այլ ղեկավարել՝ Հայաստանը միշտ լինելու է կառավարման ճգնաժամի մեջ,- ընդգծել է Մեսրոբյանը.

«Դուք ձեր հարցերով ապացուցում եք, որ մենք հեռու ենք կառավարումից, ոնց որ խոզը տուռնիկից: Եթե շուտով չսկսվեն գոնե արդյունքներ մի քանի շոշափելի ոլորտներում կառավարությունը կգնա սև ցուցակի մեջ»:

Նշենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրի քաղաքացիների կյանքը չի լավացել, ընդհակառակը այսօր էլ մնում է ծայրահեղ ծանր: Աղետալի վիճակ է տիրում հատկապես գյուղերում, որտեղ ոչ աշխատանք կա, ոչ դպրոց, ոչ մանկապարտեզ, ոչ մի բան: Azat.tv-ի հետ զրույցում  Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի  բնակիչները բողոքել են, որ գյուղատնտեսական տարին իրենց համար անբարենպաստ էր՝ վնասներ են կրել 2019-ի հունիսի սկզբի կարկտահարությունից:

ԿԻՆ .Օրինակ մեր չափը կվերցնենք, բայց չկա, սաղ խոզի կեր: Ոչ աշխատում ենք, ոչ նպաստ կառնենք, ոչ թոշակ կառնենք, ինչով պահենք»:

Տղամարդ .«Էկել գնացել են, հլա օգնություն չենք տեսնում, հույս էլ չունենք: 2 տոննա հազիվ էղնի»:

Գյուղապետ Անդրանիկ Հարությունյանն էլ նշել է, որ մարզպետարանից եկել, վնասի չափերն են ճշտել ու գնացել ու գյուղացիները մինչ օրս սպասում են կառավարության կողմից վնասի փոխհատուցմանը.

«Մարզպետարանի հանձնաժողովը կազմեց ակտ, էսօր հողի հարկ գանձելը մեր համայնքում ահագին դժվարացելա, ասումա կարկուտը էկավ քեզ որտեղից հարկ տամ»:

Գյուղը չունի նաև գյուղտեխնիկա, հարևան գյուղերից են գալիս, ավելի թանկ գնով վարուցանք անում, բերք հավաքում: Հարթագյուղցի Վլադիմիր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ  ճարահատյալ է մնում գյուղում. չի ուզում մենակ թողնել տարեց տատին ու պապին, այլապես համալրած կլիներ գյուղը լքած հարյուրավոր համագյուղացիների շարքերը:

 


Create Account



Log In Your Account