Oct 02 2019 11:48
Banovsha Shahaliyeva
Views: 307

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Համապատասխան դաշնային օրենքը հրապարակվել է Ռուսաստանի պաշտոնական մամուլում: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ստորագրվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ին՝ Ակտաու քաղաքում: Այն կարգավորում է Կասպից ծովում նավագնացության ռեժիմը և Կասպյան ավազանի կոլեկտիվ օգտագործման կարգը:  Կոնվենցիան ամրագրում է, որ  ծովի հատակն ու ստորջրյա հատվածը բաժանվում են ազգային սեկտորների, և սեկտորային սահմանազատումը նախատեսվում է իրականացնել բոլոր կողմերի պայմանավորվածությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Այս Կոնվենցիայով նաև ամրագրվում է, որ Կասպից ծովում ցանկացած  խողովակաշարի անցկացման ճանապարհի որոշումն իրակացվում է այն կողմի համաձայնությամբ, որի ստորջրյա հատվածով անցնում է խողովակաշարը։ Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ միայն մերձկասպյան երկրները Կասպից ծովում  կարող են ունենալ ռազմանավեր և ռազմաբազաներ: Կոնվենցիայի վավերացումը գնահատվում է որպես միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված կարևոր քայլ:

«Շատ կարևոր է, որ այս տարի ողջ թափով ընթանում է տնտեսական ինտեգրման գործընթացը: Ընդ որում՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ բնապահպանության և զբոսաշրջության:  Ռուսաստանի կողմից Կասպյան կոնվենցիայի վավերացումը շատ դրական քայլ է: Պետք է վստահությամբ նայել դեպի ապագան: Որովհետև Կասպիցը տարածաշրջանի սիրտն է: Այնտեղ տեղի ունեցող իրադարձություններից է կախված ողջ Եվրասիական մայրցամաքի իրավիճակը»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Պավել Կլաչկովը: 

 


Create Account



Log In Your Account