Oct 03 2019 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 308

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին: Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից, Ձեզ և Ձեր ժողովրդին փոխանցում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ գերմանական միասնության օրվա կապակցությամբ, ասվում է շնորհավորական նամակում: Ադրբեջանա-գերմանական կապերը ընդգրկում են լայն շրջանակ: Երկու երկրների միջև կառուցողական քաղաքական երկխոսությունը, բեղմնավոր տնտեսական համագործակցությունը և հումանիտար փոխանակումները՝ մեր փոխհարաբերությունները  բնութագրող կարևոր գործոններ են հանդիսանում:

«Հավատում եմ, որ մեր համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթությունում և հետագա կայուն զարգացումը օգտակար կլինի՝ բոլոր առումներով մեր երկրների և ժողովուրդների համար: Այս նշանակալի օրը ձեզ փոխանցում եմ իմ լավագույն բարեմաղթանքները, Գերմանիայի բարեկամ ժողովուրդին մաղթում եմ բարօրություն և բարգավաճում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 


Create Account



Log In Your Account