Oct 03 2019 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 359

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո միջազգային ասպարեզում  այս երկրի դիրքերը նշանակալից կերպով վատացել են: Նոր ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունը չի տարբերվում դիվանագիտությամբ և փոխշահավետ հարաբերություններ  կառուցելու հնարավորությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այս հանրապետությունում իշխանափոխությունից հետո  առաջին անգամ էր այցելում Հայաստան: Դրա համար առիթ էր դարձել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն նիստին մասնակցությունը: Նիստի արդյունքներով, փորձագետները և քաղաքագետներն ընդգծել են. Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անցել է ոչ  բարեկամական մթնոլորտում:   Ինչպես  СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը, կողմերի միջև ընդհանուր լարվածություն կա:

«Առաջին իսկ հայացքից թվում է, որ  ամեն ինչ լավ է: Պուտինը, որպես լավ դիվանագետ, իհարկե, գովաբանել է Փաշինյանին, որ նա ըստ արժանվույն է  դիմավորել նիստի բոլոր մասնակիցներին և ասել է, որ մենք ունենք բազմադարյա եղբայրական կապեր: Իհարկե, Ռուսաստանի նախագահից այլ բան ակնկալել չարժեր: Որովհետև նա մեծ քաղաքական գործիչ է»,-ասել է միջազգային հակամարտությունների հարցով փորձագետ Եվգենի Միխայլովը:

Հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում՝ գրում են հայկական ԶԼՄ-երը: Չնայած դրան, Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան: Գագաթնաժողովին մասնակցել են ևս 6 երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Իրանի և Սինգապուրի առաջնորդները: Արձանագրության համար նախատեսված  լուսանկարից հետո ամեն ինչ կրկին պարզ  դարձավ. Նիկոլ Փաշինյանը համաշխարհային քաղաքական գործիչների շարքում այնքան էլ հարմար չէր զգում իրեն:  Բացի այդ, ըստ արձանագրության, հյուրընկալող կողմը երկկողմ, դեմ առ դեմ բանակցություններ և ընդլայնված կազմով հանդիպումներ է անցկացնում  մասնակից երկրների ղեկավարների հետ: Սակայն, Հայաստանում ամեն ինչ այլ կերպ էր: Նույնիսկ Հայաստանի վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ տեղի է ունեցավ վերջին պահին և դա հարաբերությունների հստակ ցուցանիշն էր:

«Մեզ համար շատ կարևոր են մեր երկկողմ հարաբերությունները: Ռուսաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է, և մենք այդ ռազմավարական գործընկերությունն ավելի ուժեղացնելու հույս ունենք: Եվ շնորհակալություն պատրաստակամության, մեր հարաբերությունների ընկալման համար»,-ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխարհաքաղաքականության փորձագետ Անդրեյ Իվանովի խոսքով,  Հայաստանը ցույց տվեց, որ համաձայն է ամեն ինչի հետ: Միայն, թե չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը:

«Ռուսաստանը համոզված է, որ Հայաստանը չի պատրաստվում, և նույնիսկ   հնարավորություն չունի փոխել իր աշխարհաքաղաքական վեկտորը:Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցությանը, ապա ողջ կյանքի իրողությունը հայկական կողմին դրթում է տնտեսական համագործակցություն հաստատել հենց  Մոսկվայի հետ: Որովհետև Հայաստանը չի հետաքրքրում Արևմուտքի: Իսկ  հարևանների հետ   շատ բարդ հարաբերություններ ունի»,-նշել է աշխարհաքաղաքականության փորձագետ Անդրեյ Իվանովը:

Փորձագետների կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման համար ակնհայտորեն տեսանելի գործոններ չկան: Ջերմ կապեր չկան մյուս պետությունների հետ: Պատճառն այն է, որ Փաշինյանը աշխարհում չի ընդունվում՝ նրա վարած ապակառուցողական քաղաքականության հետևանքով,   տարածաշրջանում և աշխարհում իրողությունների անտեսման պատճառով: Եվ նույնիսկ Հայաստանում ընդունում են, որ հանրապետությունը  սկսել է  կորցնել իր նախկին դիրքերը:


 

 


Create Account



Log In Your Account