Oct 03 2019 14:12
Banovsha Shahaliyeva
Views: 346

«Նիզամի գյուղից իմ կուռքը՝ Սահիլ Մամեդովը

Նա արժանի է իր պապերի փառքին ՝ որպես իր երկրի հերոս

Հորս ընկերը ծառայել է քաջությամբ և պայքարել է ճշմարտության համար

Նա նույնիսկ ոտքը կորցրել է Լեռնային Ղարաբաղում

Եղել է ուղեկալի ղեկավար՝ պաշտպանելով Գազանչին

Նա իրավմամբ արժանացել է մեդալի, ողջ երկրի գովեստին

Նա Ադրբեջանի հերոս է, հիանալի ու բարի մարդ

Քեռի Սաշան ուժեղ ոգով մարդ է, ես նրանից օրինակ եմ վերցնում»:

Իսրայելի ութամյա բնակիչ Կոնստանտին Վարարուն այս բանաստեղծությունը  նվիրել է ղարաբաղյան պատերազմի վետերան Սահիլ Մամեդովին, հաղթել է բանաստեղծությունների մրցույթում և շահել է ուղևորություն Բաքու: Պատանի բանաստեղծի համար ընտանիքի ընկեր Սահիլ Մամեդովը միշտ հիացմունքի առարկա է եղել: Զինծառայողը հերոսություն է դրսևորել ղարաբաղյան պատերազմի տարիներին: Ծանր մարտերի ժամանակ նա վիրավորվել է և կորցրել է ոտքը:

«Նրանք ճանաչում են իրենց հերոսներին, գիտեն իրենց պատմության, իրենց մեծերի, գիտնականների, տաղանդավոր մարդկանց մասին: Սա, իհարկե, հետաքրքիր է, դրա համար էլ նրանք գրում են բանաստեղծություններ, հանդես են գալիս նախաձեռնություններով»,-ասել է ղարաբաղյան պատերազմի վետերան Սահիլ Մամեդովը:

Բանաստեղծական երեկոյի շրջանակներում ցուցադրվել են նաև այս նախագծի մասնակիցների նկարները: Երեկոյի ընթացքում  հնչել են նաև՝ Ադրբեջանի ազգային հերոս Ալբերտ Ագարունովին նվիրված բանաստեղծություններ: Նման իրադարձությունները  վառ կերպով ցույց են տալիս, որ արվեստը ի վիճակի է համախմբել տարբեր սերունդների և ազգությունների մարդկանց:


Create Account



Log In Your Account