Oct 05 2019 13:47
Banovsha Shahaliyeva
Views: 356

Ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը դարձել է Խանտի-Մանսիյսկում անցկացված Աշխարհի գավաթի հաղթող: Եզրափակիչում 32-ամյա գրոսմայստերը հանդիպել է չինաստանցի գրոսմայստեր Դինգ Լիժենի հետ: Ընդհանուր հաշվով 2:2 ոչ ոքիից հետո, մրցակիցները խաղացել են թայ-բրեյք: Դրանից հետո, Ռաջաբովը երկու կայծակնային խաղում փայլուն հաղթանակ է տարել է 6:4 հաշվով:

«Ընդհանուր առմամբ, ես  դրական եմ գնահատում  իմ ելույթը: Ուզում եմ ասել, որ ես ֆիզիկապես պատրաստ չէի: Ինչ-որ բան ձեռք բերելու համար դուք պետք է անկեղծորեն ցանկանաք, սա սովորական բաղադրատոմս է: Ես միշտ գիտեի, որ դա այդպես է: Բայց  չգիտեի, որ դա կստացվի ինձ մոտ: Երևում է,  սա միակ տարբերակն էր: Ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ և  շատ ագրեսիվ խաղ ցուցադրեցի: Համենայն դեպս, դա ինձ դուր է գալիս»,-ասել է շախմատի աշխարհի գավաթի հաղթող Թեյմուր Ռաջաբովը:

«Թեյմուրը իրոք  շատ էր աշխատում, և գնում էր դեպի այս բարձունքը: Միգուցե նա ավելի հանգիտ էր աշխատում, քան նախկին  տարիներին: Ուզում եմ նշել նաև, որ Թեյմուրը ծնվել է 1987 թվականին, և ինչ-որ չափով նրան կարելի է համարել խորհրդային շախմատի դպրոցի սան: Բայց ես կասեի, որ Թեյմուրը՝ իր բոլոր ավանդույթներով և փառահեղ պատմությամբ հանդիսանում է ադրբեջանական շախմատային դպրոցի, և նույնիսկ Բաքվի շախմատի դպրոցի ներկայացուցիչ»,-նշել է Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագը:

Սա Ադրբեջանի համար պատմական հաղթանակ է: Թեյմուր Ռաջաբովը երկրի պատմության մեջ մտավ, որպես Աշխարհի գավաթի հաղթող առաջին շախմատիստ: Եզրափակիչ դուրս գալով՝ Ռաջաբովն ու Դինգ Լիենն ապահովեցին մասնակցությունը հավակնորդների մրցաշարում, որն անցկացվելու է 2020 թվականին: Աշխարհի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի կապակցությամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան՝ շնորհավորել են գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովին և մաղթել նորանոր հաջողություններ:


Create Account



Log In Your Account