Oct 05 2019 13:50
Banovsha Shahaliyeva
Views: 304

«Միխաիլ Վասիլևիչ Պլետնյովը ասել է, որ ես շատ ուրախ եմ, որ իմ հոբբին համընկնում է իմ մասնագիտության հետ, ես համարում եմ, որ ինձ մոտ դա նույնպես այդպես է: Ես ապրում եմ դրանով, ես ինձ ոչ մի րոպե չեմ պատկերացնում առանց երաժշտության»,-ասել է դաշնակահար Վուրղուն Վեքիլովը:

Դաշնակահար Վուրղուն Վեքիլովը արդեն 4-րդ տարին է՝ ապրում և սովորում է Փարիզում: 2016 թվականին, երբ դեռ սովորում էր երաժշտական դպրոցի 1-ին կուրսում, դարձավ  Ֆրանսիայում անցկացվող Ադիլ Ալիևի անվան միջազգային մրցույթի հաղթող: Գլխավոր մրցանակը՝ Եվրոպայում անվճար ուսումն էր: Դրանից հետո ադրբեջանցի դաշնակահարը ընդունվեց Ալֆրեդ Կորտոյի անվան երաժշտական դպրոց: Այս տարի Վուրղուն Վեքիլովը դարձել է Ուզեիր Հաջիբեյլիի անվան միջազգային փառատոնի մասնկից:  Նախքան Միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը՝ Վուրղուն Վեքիլովը հանդես է եկել Երգահանների միության շենքում:

Վուրղուն Վեքիլովը 20-րդ դարի հայտնի ադրբեջանցի բանաստեղծ Սամեդ Վուրղունի թոռն է, ով հայտնի է Հայրենիքը գովերգող բազմաթիվ բանաստեղծություններով: Իսկ այսօր մեծ բանաստեղծի թոռը Ադրբեջանի հանդեպ իր սերն արտահայտում է երաժշտության միջոցով:

«Բնականաբար, Ֆրանսիայում շատ հաճախ կատարում եմ մեր ազգային երաժշտությունը: Անցած տարի Կարա Կարաևի հոբելյանն էր: Ֆրանսիացիները ապշած էին, որ Ադրբեջանը նման հարուստ մշակույթ ունի: Շատ ուրախ եմ, որ արևմուտքում բոլորին շատ է դուր գալիս  մեր երաժշտությունը: Եվ ես կարծում եմ, որ ապագայում ևս քարոզելու եմ այն»,-ասել է Վուրգուն Վեքիլովը:

Շատ շուտով Վուրգուն Վեքիլովը կվերադառնա Ֆրանսիա, որտեղ ուսումը կշարունակի Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցում: Ապագայում նա երազում է դառնալ համերգային դաշնակահար: Եվ ասում է. Իր ծրագրերից յուրաքանչյուրում կհնչեն ադրբեջանցի երգահանների ստեղծագործություններ:


Create Account



Log In Your Account