Oct 07 2019 14:01
Banovsha Shahaliyeva
Views: 283

Ադրբեջանն անկախ արտաքին քաղաքականություն վարող երկիր է, որը Ռուսաստանին համարում է իր կարևոր ռազմավարական գործընկերներից մեկը,  բարեկամը և հարևանը:  Այս մասին  Սոչի կատարած այցի շրջանակներում՝ «Ռուսաստան» և «Առաջին» հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Ռուսաստանից Ադրբեջան և Ադրբեջանից Ռուսաստան  բազմամիլիարդանոց ներդրումներ են  կատարվում: Համագործակցություն է իրականացվում էներգետիկայի, տրանսպորտի, հումանիտար, ԲԹՋ-ի,  զբոսաշրջության և մյուս ոլորտներում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  

Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք նախագծերը, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով, հնարավորություն են տալիս ընդլայնել միջազգային համագործակցությունը և նվազեցնել ռիսկերը: Նախագահ Իլհամ Ալիևը «Առաջին» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը, որպես Արևելքի և Արևմուտքի միջև գտնվող երկիր,  հատուկ նշանակություն է տալիս համագործակցության ընդլայնմանը:

«Ադրբեջանն աշխարհագրական առումով տեղակայված է  Արևելքի և Արևմուտքի միջև: Դրա համար էլ  մենք մասնակցում ենք ինչպես Արևելքի երկրներին  միավորող միջազգային կազմակերպություններին այնպես էլ, այնպիսի կազմակերպությանը,  ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը: Աշխարհագրությունը բնականաբար, ազդել  և ազդում է աշխարհաքաղաքականության վրա: Այսօր Ադրբեջանն օգտվում է իր աշխարհագրական դիրքից  և կարծում եմ, որ  մեզ հաջողվել է հաջողության հասնել հումանիտար և  տրանսպորտի և գրեթե բոլոր ոլորտներում:  Այսօր մենք որոշակի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի երկրների միջև երկխոսության հաստատման գործում»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարն անդրադարձել է նաև միջազգային իրավական  նորմերի և սկզբունքների պահպանման հարցին:

«Ցավոք,  դրանք կոպտորեն խախտվում են և  առկա է ընտրողական մոտեցում  այդ սկզբունքները հարգելու հարցում: Ադրբեջանը, որպես Հայաստանի օկուպացիայից  տուժող երկիր,  իհարկե, բոլոր միջազգային հարթակներում  պաշտպանում է միջազգային իրավունքի գերակայությունը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբեմն բանաձևերը  իրականացնում  է մեկ օրվա ընթացքում, իսկ  մեր դեպքում դրանք ավելի քան 25 տարի է մնում են թղթի վրա: Այսպիսով, որոշակի չափով վարկաբեկվում է  աշխարհի այս առաջատար ինստիտուտը:  Դրա համար էլ  կարծում եմ, որ միջազգային իրավունքի գերակայությունը պետք է լինի համաշխարհային կարգի գլխավոր գործոնը»,-նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը և Ռուսաստանը հետագայում ևս կշարունակեն ակտիվ և արդյունավետ համագործակցությունը:


Create Account



Log In Your Account