Oct 07 2019 14:09
Banovsha Shahaliyeva
Views: 347

Ադրբեջանական և ուզբեկական լեզուները ունեն ընդհանուր պատմություն և բավականին նման են: Սակայն չնայած դրան, տարբեր ժամանակահատվածներում, դրանք թարմացվեցին նոր բառերով: Արդյունքում առաջացան տարբերություններ: Առկա դժվարությունները վերացնելու համար կազմվել է՝ ադրբեջաներեն-ուզբեկերեն և ուզբեկերեն-ադրբեջաներեն բառարան– ընդգծել է՝  Տաշքենդում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ: Բառարանը հրատարակվել է երկրի դեսպանատանն առընթեր  Հեյդար Ալիևի անվան մշակութային կենտրոնի կողմից: Նրա տնօրեն Սամիր Աբբասովը նշել է՝ կենտրոնում թարգմանչական դպրոցի առկայությունը և հիշեցրել է. 5 տարի առաջ կազմվել է ադրբեջաներեն և ուզբեկերեն լեզուներով զրուցարան: Իսկ բառարանի ստեղծման վրա աշխատել են՝ երկու երկրների լեզվաբանության ոլորտում մեծ թվով մասնագետներ: Այն արտացոլում է ավելի քան 23 հազար բառերի, արտահայտությունների փոխադարձ թարգմանություններ: Այս հավաքածուն գնահատվում է, որպես պատմական իրադարձություն թուրքական աշխարհի երկրների շրջանում:

«Այս բառարանը հանդիսանում է յուրօրինակ կամուրջ՝ մեր եղբայրական ժողովուրդների միջև: Բառարանի հրատարակման արդյունքում՝ Ադրբեջանում ուզբեկերեն լեզվի բազմաթիվ գիտնականներ, ինչպես նաև Ուզբեկստանում ադրբեջաներենի հետազոտողներ հնարավորություն կունենան շատ ավելի խորը ուսումնասիրել այդ եղբայրական լեզուները»,-ասել է պրոֆեսոր, բանասիրական գիտությունների  դոկտոր (ՈՒզբեկստան) Սաօդաթ Մուհամմադովան:

«Կարծում եմ, որ այս գիրքը հնարավորություն  կտա մեզ ավելի շատ բան իմանալ ադրբեջաներեն լեզվի մասին և մոտիկից ծանոթանալ ադրբեջանական գրականությանը»,-նշել է ուսանող (ՈՒզբեկստան) Սուխրոբ Ռուզալիևը:

Բառարանի շնորհիվ նոր հնարավորություններ են բացվել լեզվաբանության ոլորտում, ընդգծել են շնորհանդեսի ժամանակ: Մասնակիցները նշել են ադրբեջանական և ուզբեկական մշակույթների մեծ ներդրումը՝ քաղաքակրթության զարգացման, արևելյան գիտության, գրականության և արվեստի հարստացման մեջ:

 


Create Account



Log In Your Account