Oct 08 2019 13:34
Banovsha Shahaliyeva
Views: 404

TANAP գազատարի լիովին գործարկումից  հետո, այս գազատարով  գազի մատակարարումից  ստացված եկամուտները կհասնեն մինչև 1,45 միլիարդ դոլարի: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է՝ TANAP-ի գլխավոր տնօրեն Սալթուք Դյուզյոլը: Նրա խոսքով, այս գումարի 58 տոկոսը կստանա Ադրբեջանը: Դյուզյոլը հավելել է, որ Ադրբեջանը նաև եկամուտ կստանա TANAP գազատարով սեփական  գազի մատակարարումից: Հիշեցնենք, որ «Հարավային գազային միջանցք»-ի հիմնական բաղադրիչը հանդիսացող TANAP գազատարի նախնական հզորությունը կկազմի տարեկան 16 միլիարդ խմ, որի  շուրջ 6 միլիարդ խմ-ը կմատակարարվի Թուրքիա, իսկ մնացածը՝ Եվրոպա:  TAP գազատարի շինարարությունն ավարտելուց հետո, ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի 2020 թվականի սկզբին: TANAP-ի բաժնետերերի մասնաբաժինը հետևյալն է՝  «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն՝ 51, SOCAR Turkey Enerji –ին՝ 7,  Botas –ը՝  30 ,  BP – ին՝ 12 տոկոս:

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account