Oct 08 2019 14:07
Banovsha Shahaliyeva
Views: 18

Հայաստանի նման փոքր երկրները ձգտում են օգուտ քաղել գերտերությունների  մրցակցությունից: Այս մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը Բաքվում անցկացված՝ «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան. Քաղաքական երկխոսություն, տնտեսություն, անվտանգություն» խորագրով միջոցառմանը:  Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի առաջատար փորձագետները կարծիքներ են հայտնել՝ եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարների տեսլականի մասին, ինչպես նաև ներկայացրել են առկա խնդիրների որոշման  հանձնարարականները:  

«Այս առումով մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը ավանդաբար փորձել օգուտ քաղել Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունից: Իսկ Ադրբեջանը միշտ կորցրել է՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև նմանատիպ հարաբերությունների պատճառով: Արդյունքում երկիրը կանգնած է բարդ ընտրության առջև: Սակայն այսօր իրավիճակը այնպես է զարգացել, որ ձևավորվում է՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տարածաշրջանային եռանկյունի, որը հիմնված է փոխշահավետ համագործակցության վրա»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը:

«Մի կողմից այս եռանկյունու շրջանակներում՝ երկկողմ հարաբերությունները շատ լավ օրինակ են հանդիսանում  բազմաթիվ երկրների համար:  Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները հիմնված են մի քանի դարերի համատեղ գոյակցության  և մեր առաջնորդների իմաստության վրա: Ադրբեջանում ռուս համայնքն իրեն շատ հարմարավետ է զգում, իսկ Ռուսաստանում՝  ադրբեջանական համայնքը: Ռուսաստանի և Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև շատ լավ հարաբերություններ կան: Այնպես որ, երկկողմ հարաբերությունները հոյակապ են և եռանկյունին գտնվում է  զարգացման գործընթացում»,-նշել է քաղաքագետ (ՌԴ) Սերգեյ Մարկովը:

Քաղաքագետը նշել է, որ անհրաժեշտ է լուծել այս տարիմաստությունը: Նրա կարծիքով, նման խորհրդաժողովները նպաստում են դրան: «Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա» միջազգային հասարակական  հարթակի ստեղծումը՝ երեք երկրների միջև կառուցողական քաղաքական երկխոսության արդյունքն է, որը նոր հնարավորություններ է  բացում՝ տնտեսական համագործակցության, տրանսպորտային  և էներգետիկ նախագծերի զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Մերձավոր Արևելքում,  Հարավային Կովկասում և Կասպյան-Սևծովյան տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները նպաստում են   Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ամրապնդմանը:


Create Account



Log In Your Account