Oct 09 2019 13:57
Banovsha Shahaliyeva
Views: 18

Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում որևէ փոխզիջման մասին  խոսք անգամ չի կարող լինել: Դա բանակցությունների առարկա չէ և չի դառնա:

Այս մասին՝Բաքվի Գարադաղի շրջանում հարկադիր վերաբնակների համար կառուցված Գոբու պարկ-2» բնակելի համալիրի բացմանը, հարկադիր վերաբնակների հետ հանդիպմանը ասել է նախագահ Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ հասարակության մեջ կա միասնական մոտեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «Ես բոլոր դիրքերից, փաստարկներով, պատմական փաստերի, իրողությունների, միջազգային իրավունքի հիման վրա պաշտպանում եմ մեր արդար գործը, անհնար է առարկել այս փաստարկների դեմ»- ասել է պետության ղեկավարը:

«Որովհետև  ես իրողությունը ասում եմ այնպիսի ամբիոններից, որպեսզի  լսի ողջ աշխարհը: Հայաստանի վարչապետն  այդ անհեթեթ խոսքերն ասել է  Խանքենդիում հավաքված մի քանի անձանց առջև: Ես կարող էի պատասխանել նրան մեկ այլ միջազգային միջոցառման ժամանակ: Սակայն, այդ միջոցառման լսարանը կարող էր կազմել, ասենք, 1000, 2000 մարդԵս դա ասացի այնպիսի մի վայրում, որպեսզի լսեն բոլորը՝ Ռուսաստանում, ուղիղ եթերում, հեղինակավոր «Վալդայ» ակումբի պանելային նիստում, և ամբողջ աշխարհը լսեց այն: Այսինքն, պետք է ասեմ, որ եթե մի բան արվում է խելքով, ապա հարվածները նույնպես   լինում են ճիշտ: Այնպիսի մի  հարված հասցվեց, որ դժվար թե ուշքի գան: Որովհետև հակափաստարկ չկա, միայն սուտ ու կեղծ ասելով, ոչինչ չի ստացվում»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը նշել է, որ հակամարտության մասին տեղեկատվություն բացակայության ժամանակաշրջանում,  հայերը տարածում էին բոլոր կեղծիքերը: Սակայն արդեն իրավիճակը փոխվել է:

«Այսօր մենք ապրում ենք տեղեկատվության, ինտերնետի դարաշրջանում: Կա ճշմարտություն, և ես այն հասցրեցի: Բոլորը գիտեն, որ  և հարթավայրային և Լեռնային Ղարաբաղը վաղեմի ադրբեջանական հող է, միջազգային իրավունքով ճանաչված ադրբեջանական հող, և Ղարաբաղը  Ադրբեջանն է և բացականչական նշան: Եվ վերջ»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ պետությունը հոգ է տանում Ադրբեջանում փախստականների և հարկադիր վերաբնակների մասին, սակայն  հիմնական խնդիրը՝ օկուպացման տակ գտնվող հողերի ազատագրումից հետո, այնտեղ նոր շենքերի, գյուղերի և քաղաքների կառուցումն է:

«Մենք դա անելու ենք, քանի որ նախկինում օկուպացված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վարչական տարածքում գտնվող Շիխարխ ավանում այսօր կառուցվել է մի գեղեցիկ քաղաք: Այնտեղ բնակվում է ավելի քան 1000 ընտանիք: Ապրիլյան մարտերի արդյունքում ազատագրված հողերում ստեղծվել է նոր բնակավայր ՝ Ջոջուք Մարջանլի ավանը, որն այսօր հանդիսանում է ադրբեջանական  ժողովրդի անսասան ոգու և կամքի մարմնավորումը: Մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել են տներ, որոնցից շատերը երկար տարիներ ապրում էին  Բիլասվարում, փախստականների համար կառուցված ավանում,  մեծ ոգևորությամբ վերադարձել են իրենց հայրենի հողեր: Այսօր այնտեղ կյանքը եռում է, վար ու ցանքի, կանաչապատման աշխատանքներ են տարվում, աշխատատեղեր են ստեղծվում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվում է ամբողջ աշխարհի կողմից, և մենք հետևողականորեն վարում ենք մեր քաղաքականությունը այդ ուղղությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը ընդգծել է, որ մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Մեր տնտեսական հզորությունը ավելանում է, բայց միևնույն ժամանակ մեր քաղաքացիների, իր հայրենիքից վտարված մեր  հայրենակիցների անսասան կամքը մոտեցնում է մեր հողերի ազատագրման օրը:


Create Account



Log In Your Account