Oct 09 2019 14:10
Banovsha Shahaliyeva
Views: 18

«Վալդայ» միջազգային  ակումբի նիստում արված հայտարարությունը շատ կարևոր և  ուժեղ էր:   Ռուսաստանցի փորձագետներն  այսպես են գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Սոչիում կայացած նիստում ունեցած  ելույթը: Ինչպես CBC հեռուստաալիքին  տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը,  շնորհիվ իր դիվանագիտական տաղանդի, Ադրբեջանի  պետության ղեկավարը կարողացավ հստակ և ճշգրիտ նշել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում Բաքվի շահերն ու գործողությունները: Քաղաքագետն ընդգծել է, որ  դա մեծ  դիվանագիտական հարված էր հայ քարոզչական մեքենային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վալդայ ակումբում ՝ «Ղարաբաղը Ադրբեջանն է և բացականչական նշան» արած հայտարարության մեջ պարզ հասկացրել է, որ Բաքվի դիրքորոշումն անփոփոխ է: Իսկ Հայաստանի կողմից օկուպացված տարածքների հետ կապված՝ ոչ մի զիճում չի  կարող լինել:

«Ռուսական բոլոր հեռուստաալիքներով ուղիղ եթերով   հեռարձակվող նման ուղերձը՝ Ռուսաստանի, ռուսական և միջազգային հասարակության համար շատ կարևոր է:  Այս հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի նախագահի ներկայացրած տեսակետի հանդեպ  շատ մեծ հետաքրքրություն կա»,-ասել է քաղաքագետ (ՌԴ) Դարյա Գրեվցովան: 

Փորձագետների մեկնաբանությամբ, «Վալդայ» միջազգային  ակումբի նիստը նույնպես ցուցադրեց, որ  Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը գտնվում է զարգացման գագաթնակետին: Նրանց կարծիքով, այդ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի:

«Եթե խոսենք համագործակցության բազմակողմ ձևաչափերի մասին, ապա ամենահայտնի ձևաչափըՌուսաստան-Ադրբեջան-Իրան եռյակն է, որը ստեղծվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Բացի այդ մենք  այսօր Բաքվում քննարկում ենք Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռյակի ստեղծման հնարավորությունըԱյստեղ այս եռյակի շրջանակներում հիանալի երկկողմ հարաբերություններ ունենք»,-ասել է Ռուսաստանի Դաշնության Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր, միշտ ակտիվ դիրքորոշում է ցուցադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ռուսաստանցի փորձագետներն ընդգծում են, որ չնայած ադրբեջանական կողմի և համանախագահների բոլոր ջանքերին պաշտոնական Երևանը շարունակում է ձախողել բանակցային գործընթացը: Նիկոլ Փաշինյանը դիմում է հռետորաբանական հայտարարություններին, որն էլ ավելի է դժվարացնում բանակցությունները: 

«Քանի որ   Նիկոլ Փաշինյանը ցանկանում է երկխոսություն հաստատել համաշխարհային հանրության հետ, և կարելի է ասել, որ  նստել երկու աթոռի վրա, դուր կգա և Ռուսաստանին և Արևմուտքին և միաժամանակ դուր կգա նաև  իր  ընտրողներին: քանի որ  նա իշխանության եկավ բարձրաձայն կարգախոսներով, այդ թվում նաև տնտեսական աճի մասին: Սակայն բացի սովորական հեղափոխությունից, տնտեսական հեղափոխություն տեղի չունեցավ, և գնալով աճում է հասարակության հիասթափությունը: Դրա համար էլ նա փորձում է իր հռետորաբանական հայտարարություններով ցույց տալ թե իբր կարող է ինչ որ բան անել: Սակայն մարդիկ հասկանում են, որ այդ խոսքերի հետևում գործ պետք է լինի, իսկ դա  չկա»,-նշել է քաղաքագետ (ՌԴ) Դարյա Գրեվցովան:

Փորձագետների կարծիքով, միջազգային հանրության մեջ Նիկոլ փաշինյանին ընդունում են, որպես անհիմն և փոփոխական դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչ: Փորձագետները հավելել են, որ ադրբեջանական կողմը շարունակում է հաջողությամբ մերկացնել Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը:


Create Account



Log In Your Account