Oct 09 2019 14:26
Banovsha Shahaliyeva
Views: 19

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) մեկնաբանել է՝ Շուշայի Վերին Գյովարաղա մզկիթում վերանորոգման աշխատանքների ավարտի մասին հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունները: նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ, ինչպես արդեն բազմիցս նշվել է, որ Հայաստանի կողմից մեր տարածքների օկուպացման արդյունքում, զգալի վնաս է հասցվել Ադրբեջանի պատմական, նյութամշակութային ժառանգությանը և կրոնական հուշարձաններին, մեր հուշարձաններից շատերը ոչնչացվել և թալանվել են, և Հայաստանը ներկայումս վարում է՝ մեր հուշարձանների ծագումը խեղաթյուրելու և դրանց նշանակությունը փոխելու քաղաքականություն:

«19-րդ դարում Ղարաբաղի կառավարիչ Իբրահիմ խանի դուստր Գյովհարաղայի պատվերով կառուցված, Շուշայի գտնվող Վերին Գյովհարաղա (Ջումա) մզկիթի՝ Հայաստանի կողմից իրականացվող «վերականգնումը» կազմում է օկուպանտ երկրի՝ Ադրբեջանի տարածքներում նյութական, մշակութային և կրոնական հուշարձանների յուրացման և դրանց ծագումը փոխելու քաղաքականության մասը: Այսպիսով, «Գյովհարաղա» մզկիթը «վերականգնելով», ագրեսոր երկիրը, փորձելով այս մզկիթը ներկայացնել որպես պարսկական մզկիթ, աշխատում է ստվեր գցել այն փաստի վրա, որ Շուշան հանդիսանում է հնագույն ադրբեջանական քաղաք: Այսօր Շուշայի մզկիթը «վերականգնելով» Հայաստանը, որը լիովին էթնիկ զտումներ է իրականացրել Ադրբեջանի օկուպացված հողերում՝ տեղի մահմեդական ադրբեջանցիներին վտարելով իրենց տներից և հողերից, փորձում է ցույց տալ իր ենթադրյալ հարգանքը կրոնական արժեքների նկատմամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն: Կրոնական և աշխարհիկ արժեքները հարգող երկիրը չի կեղծում պատմությունը՝ վերականգնելով իր իսկ կողմից ոչնչացված կրոնական օբյեկտները»,-ասել է Ադրբեջանի  ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:


Create Account



Log In Your Account