Oct 09 2019 14:35
Banovsha Shahaliyeva
Views: 23

Ինքնամեկուսացված Հայաստանի վիճակը գնալով վատանում է՝ աղքատները ավելի են աղքատանում, գործազուրկների թիվը ավելանում է, գներն էլ աճում են, այդ թվում գազի: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն իսկ առաջարկվել է գազի գինը Հայաստանի համար սահմանին 1000 խմ–ի համար հասցնել մինչև 200-205 դոլար:

Այն, որ գազի սակագինն այդպես էլ չնվազեց, ինչի մասին տարիուկես առաջ խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, այլևս ակնհայտ է,- գրում է yerevan.today-ը:  Այս սուտ խոստումը, որով տարիներ շարունակ նա կերակրում էր լսարանին` հօդս ցնդեցրեց մեկ այլ սուտ, որը դարձյալ տարածվում էր նույն Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի կողմից և որի մասին նա խոսում էր անգամ իշխանության գալուց հետո։ Նա մասնավորապես ասում էր, որ Հայաստանի ներսում գազի սակագինը չարդարացված բարձր է, որի մասին իբր խոսել է նաև Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ և իբր վերջինս ևս զարմացած է եղել այդ փաստից։ Մի խոսքով, փաշինյանական ստերի հերթական շարասյուն։

Հիմա արդեն շրջանառության մեջ են ռուսական գազի ավելի կտրուկ թանկացման մասին լուրերը, որոնք հայկական կողմը չի հերքում։ Օրերս Երևանում ավարտված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքում ևս գազի սակագնի հարցի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Եթե դա լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը չէր հապաղի այդ մասին տարփողեր իր լայվերով ու գրառումներով։ Այսինքն, այլևս փաստ է, որ եկող տարվանից Հայաստանի մատակարավող գազի սակագինը թանկանալու է։ Այս պարագայում հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են փոխվելու սակագները բնակչության, սոցիալապես անապահով խավերի, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արդյունաբերության համար։ Հիշեցնենք, որ վերամշակող ձեռնարկություններն ու ջերմոցային տնտեսությունները գազը ստանում են 100 դրամով, իսկ սոցիալապես անապահովները՝ 80 դրամով։ Այժմ, եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, դա լուրջ հարված կլինի Հայաստանի գյուղատնտեսությանը և արդյունաբերության վերամշակող ճյուղին, մյուս կողմից՝ սոցիալապես անապահովների վիճակի վատթարացում կառաջացնի։ Սահմանին գազի գնի բարձրացման դեպքում առաջանալու է նաև էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը ստացվում է ՋԷԿ-երից՝ գազի այրման և հոսանքի փոխակերպելու միջոցով։ Եթե նրանց տրամադրվող գազի սակագինը բարձրանա, ապա բնական է, որ արտադրվող հոսանքի գինը ևս պետք է բարձրանա։ Եվ եթե նկատի ունենանք, որ ՋԷԿ-երը արտադրում են ամբողջ էլեկտրաէներգիայի 40 տոկոսը, այդ թանկացումը աննշան չի լինի։

Եվ վերջապես, եկող տարվա թանկացումը, դեռևս անհայտ է, թե սակագնի այս տարվա անփոփոխ մնալը բնակչության համար ի՞նչ կարժենա Հայաստանի վրա։ Դատելով «պարտիզանական» մեթոդներով Նիկոլ Փաշինյանի ծավալած հակառուսական գործողություններից, որը լուրջ անվստահություն է առաջացել նրա նկատմամբ ռուսական իշխանությունների մոտ, գազի սակագնի և ընդհանրապես ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցերի դրական ելքերի առումով լավատեսական եզրակացություններ անելու հիմքեր չկան,- եզրափակում է yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account