Oct 09 2019 17:19
Banovsha Shahaliyeva
Views: 22

Ժամանակակից Հայաստանը ստեղծվել է հնամենի ադրբեջանական հողերում: Այդ մասին վկայում է՝ «Ինտերակտիվ քարտեզ. Ադրբեջանական տեղանունները ժամանակակից Հայաստանի տարածքում» նոր նախագիծը: Նախագծի հեղինակները նշում են, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական գյուղերի անունները փոխվել և «հայկականացվել են»: Նոր նախագիծը նպատակ ունի նաև տեղեկացնել ադրբեջանցի երիտասարդներին և ճշմարտությունը հասցնել միջազգային հանրությանը:

«Հարթակը թարգմանվելու է նաև այլ լեզուներով, և այդպիսով լսարանը կընդլանվի: Մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի նիստում, հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»: Նա ևս մեկ անգամ միջազգային հանրությանը փոխանցեց Ադրբեջանի տեսակետը, պատմական ճշմարտությունը: Երիտասարդության և սպորտի նախարարությունը և «Վիրտուալ Ղարաբաղ»-ը սկսել են միջազգային քարոզարշավՂարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» խորագրով: Այս քարոզարշավի շրջանակներում միջազգային հանրությանը կտեղեկացվի ադրբեջանական տարածքների հետ կապված պատմական փաստերի մասին»,-ասել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի փոխնախարար  Ինթիգամ Բաբաևը:

Www.realmap.az առցանց պորտալը իրականացվել է՝ «Հասարակայնության հետ կապի զարգացմանը աջակցություն» հասարակական միավորման կողմից և Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարության աջակցությամբ: Քարտեզում ներկայացված են՝ միջին դարերից ի վեր Արևմտյան Ադրբեջանում գտնվող 400 ադրբեջանական գյուղեր: Այստեղ արտացոլված է տեղեկատվություն այն մասին, որ այս բոլոր գյուղերը ունեն թուրքական ծագում ունեցող անուններ: Այն պարունակում է նաև տվյալներ տարբեր ժամանակներում այդ տարածքներում բնակվող ադրբեջանցիների թվաքանակի և այդ գյուղերի հայակականացման ամսաթվերի մասին: Միևնույն ժամանակ, արտացոլված է տեղեկատվություն ցեղասպանության մասին, որին ենթարկվել են ադրբեջանցիները

1918-1920 թվականներին դաշնակների կողմից: Քարտեզից բացի, պորտալը պարունակում է նաև լրացուցիչ բաժիններ, ինչպիսիք են «Արխիվային փաստաթղթեր», «Ադրբեջանական տեղանունները Հայաստանում»:

 

 


Create Account



Log In Your Account