Oct 11 2019 14:12
Banovsha Shahaliyeva
Views: 335

Ֆրանսիայի Արվեստի և գրականության շքանշանով պարգևատրվում  են՝ գեղարվեստի ​​և գրականության ոլորտում հատուկ նվաճումներով աչքի ընկած,  ինչպես նաև Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում արվեստի և գրականության տարածման գործում հատուկ ներդրում  ունեցող անձինք: Այս շքանշանի ասպետ է դարձել նաև՝ Ադրբեջանի Գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Չինգիզ Ֆարզալիևը:

«Սա առաջին մրցանակը չէ, որը շնորհվել է ձեզ, մինչ օրս: Մեզ հայտնի է, որ ձեր գործունեությունը բազմիցս գնահատվել է ինչպես ձեր երկրում, այնպես էլ արտերկրում: Այս բոլոր մրցանակները հանդիսանում են արվեստում ձեր ներդրումների վառ օրինակը: Դուք, որպես նկարիչ, ստեղծում եք մշակութային կամուրջներ՝ Ադրբեջանի և  մյուս երկրների միջև»,-ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը:

Չինգիզ Ֆարզալիևը խոստովանել է, որ զգացել է «բարձրագույն զգացմունքներ»՝ ստանալով այս մրցանակը: Նա նաև ընդգծել է, որ կշարունակի անել ամեն հնարավոր՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի զարգացման  համար:

«Արվեստն և գրականությունը Ֆրանսիայի նման երկրում: Չկա որևէ մի երկիր, որում չլինի Ֆրանսիայի մշակույթի, արվեստի, երաժշտության ազդեցությունը: Ինձ համար դա մեծ պատիվ է: Ես շատ երջանիկ եմ: Իմ կողմից ես անում եմ հնարավոր ամեն ինչ»,-ասել է  Ադրբեջանի գեղարվեստի ազգային թանգարանի տնօրեն Չինգիզ Ֆարզալիևը:

Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև մշակութային համագործակցությունը ակտիվորեն զարգանում է: Հատկանշական իրադարձությունների շարքում կարելի է նշել` «Ֆրանսիայի մարգարիտներ» ցուցահանդեսը, որն անցկացվեց Բաքվում և «Ֆրանսիական արվեստը՝ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանի հավաքածուից» ցուցահանդեսը՝ Ադրբեջանի արվեստի ազգային թանգարանի 80-ամյակի շրջանակներում:


Create Account



Log In Your Account