Oct 12 2019 14:26
Gulyaz Shirinova
Views: 75

Չմիավորման շարժման հերթական գագաթնաժողովը կկայանա   հոկտեմբերի 25-26-ին՝ Բաքում: Կազմակերպության 18-րդ   գագաթնաժողովին մասնակցող անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները՝ «Համատարիմ մնալով   Բանդունգի սկզբունքներին՝ ժամանակակից մարտահրավերներին համատեղ և ադեկվատ պատասխանի ապահովումը» թեմայով քննարկումներ կանցկացնեն: 2011 թվականից  Չմիավորման շարժման անդամ  հանդիսացող Ադրբեջանը  2019-2022 թվականներին կնախագահի  այդ կազմակերպությունում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուի խոսքով, Բաքվում անցկացվելիք հանդիպման հիմնական նպատակը խաղաղության և բարեկեցության  ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարն է: Կազմակերպության հիմնական սկզբունքները համընկնում են Ադրբեջանի ազգային շահերի հետ:

«Ադրբեջանը պատրաստ է համագործակցել ցանկացած միջազգային կազմակերպության հետ, որը ճանաչում է երկրների և ժողովուրդների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, որ ինքը պատերազմ չի ուզում,  խաղաղություն է ուզում: Մեր երկիրը հարգանքով է վերաբերում  միջազգային իրավունքի սկզբունքներին: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը հանդիսանում է այս կազմակերպության անդամ: Կարող եմ ասել, որ այս անդամակցությունը հիմնված է երկրի ազգային շահերի վրա»,-ասել է Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն:

Չմիավորման  շարժման անդամ երկրները չեն միանում ռազմական դաշինքներին: Այսպիսով, շարժումն իր մեջ ներառելով  120 լիիրավ մասնակցի, միավորում է 17 դիտորդ պետության և 10 դիտորդ-միջազգային կազմակերպությունների: Կազմակերպությունը ՄԱԿ-ից հետո աշխարհում ամենամեծ քաղաքական ինստիտուտն է:

«Այսօր  աշխարհում Ադրբեջանին համարում են, որպես հուսալի գործընկեր: Դա, անկասկած, երկրի արտաքին քաղաքականության հաջողությունն է: Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել  Չմիավորման շարժման պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացումն Ադրբեջանում: Շարժմանը նախագահության ընթացքում Ադրբեջանը հատուկ ուշադրություն կհատկացնի կազմակերպության անդամ երկրների հակամարտությունների վերաբերյալ կոնվենցիայի աշխատանքներին: Չմիավորման շարժումը ողջ պատմության ընթացքում հավատարիմ մնալով  Բանդունգի սկզբունքներին, առանցքային  դեր է խաղացել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում: 2020 թվականին իր 65-ամյակը նշող Չմիավորման շարժմանն Ադրբեջանի նախագահությունը ևս մեկ խթան կհաղորդի հիմնարար սկզբունքների զարգացմանը»,-ասել է  Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

«Շարժումը հիմնված է հումանիզմի սկզբունքների վրա և արտացոլում է միջազգային իրավունքի սկզբունքները: Նկատի առնելով Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման փաստը,  կազմակերպության  կողմից պետությունների և տարածքային ամբողջականության ճանաչումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Բաքվում կայանալիք  գագաթնաժողովը հիշողության մեջ կմնա,  որպես Ադրբեջանում անցկացվող ամենակարևոր իրադարձություններից մեկը»,-ասել է  

Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն:

Նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Շարժման անդամ երկրների արտգործնախարարների մասնակցությունը ներկայիս գագաթնաժողովին:

«Ավելի քան կես դար Չմիավորման շարժումը զբաղվում է  համընդհանուր մարդկային  արժեքների քարոզմամբ: Հանդիսանալով աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Չմիավորման շարժումը կարևոր դեր է խաղում մոլորակի կայունության, խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Չմիավորման շարժումը հավատարիմ է միջազգային իրավական նորմերին, բոլոր մասնակից երկրների  տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության սկզբունքներին: Ադրբեջանը Չմիավորման շարժման համեմատաբար նոր անդամ է: Մենք այս կազմակերպությանն անդամակցեցինք  2011թվականին և անմիջապես սկսեցինք զգալ կազմակերպության և նրա անդամների աջակցությունը: Այս աջակցությունը ցուցադրվել է  Ադրբեջանի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական ​​անդամ ընտրվելու ընթացակարգի ժամանակ»,-ասել է  Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Չմիավորման շարժումը ստեղծվել է 1961 թվականին՝ Սառը պատերազմի ժամանակ: Կազմակերպության հիմնական նպատակն է հարգել   մարդու իրավունքները, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և  հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

 


Create Account



Log In Your Account