Oct 14 2019 12:44
Banovsha Shahaliyeva
Views: 303

Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդում նախագահությունը անցել է Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Չինգիզ Այդարբեկովը՝ բացելով կազմակերպության արտգործնախարարների 7-րդ հանդիպումը Բաքվում: Հանդիպումը նախորդում է Թուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաքում: Հանդիպումից առաջ ԱԳՆ ղեկավարները անցկացրել են մի շարք երկկողմ հանդիպումներ: Գագաթնաժողովը նվիրված է թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ստեղծման մասին՝ Նախչըվանի համաձայնագրի ստորագրման 10-ամյակին: Համաձայնագիրը ստորագրել են՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները: Ադրբեջանի մայրաքաղաքում ակնկալվում է՝ Ուզբեկստանի կազմակերպության կազմում ներառելու մասին պաշտոնական որոշման ընդունումը, ինչպես նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, Բուդապեշտում Թուրքական խորհրդի եվրոպական գրասենյակի գործունեության վերաբերյալ:

 

 


Create Account



Log In Your Account