Oct 14 2019 12:47
Banovsha Shahaliyeva
Views: 29

Այսօր ԱՊՀ տարածաշրջանի էներգետիկ հատվածը հանդիսանում է արագ զարգացող ոլորտներից մեկը: Այս մասին CBC հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է SAP-ի՝  ԱՊՀ   հարցով գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Պիլիպենկոն: Նրա խոսքով, տարածաշրջանային առաջատար պրոֆիլային ընկերությունները նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ օպտիմիզացնում են իրենց աշխատանքային գործընթացները: Սակայն տարածաշրջանի հեռանկարները նորանոր խնդիրներ են դնում  նրանց առջև: Դմիտրի Պիլիպենկոյի խոսքով, նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման առումով SOCAR-ը հանդիսանում է  տարածաշրջանի առաջատարը:  Այսպես,  միայն վերջին 10 տարիներին SOCAR-ը ինտեգրել է ավելի քան 6 հազար համակարգային ապահովման ծրագիր: Դրանով հանդերձ, Ադրբեջանի Պետնավթընկերությունը կոմպլեքս քայլեր է իրականացնում նաև արտադրական գործընթացների թվային տրանսֆորմացիայի շուրջ:

«Մենք մի շարք նախագծեր ենք իրականցնում: Ինչպես արդեն նշել եմ, մեր ընկերությունների միջև առկա է ավելի քան 10 տարվա համագործակցություն: Այնտեղ ներդրվել է İRP բազային ֆունկցիոնալը: Ներդրվում և հաջողությամբ օգտագործվում են  MСC և CMS մեթոդները: Անշուշտ, մենք SOCAR ընկերությանն առաջարկելու շատ բան ունենք՝ ժամանակակից, նորարարական տեխնոլոգիաների առումով: Դրա համար էլ կարծում եմ, որ հաջորդ 10 տարիների ընթացքում ևս կարող ենք համագործակցել SOCAR-ի հետ»,-ասել է SAP-ի՝  ԱՊՀ   հարցով գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Պիլիպենկոն:

SOCAR և  SAP ընկերությունները համագործակցում են 2008 թվականից: Այս ժամանակահատվածում Ադրբեջանի Պետնավթընկերության բոլոր հիմնական կառույցներում ինտեգրվել է շուրջ 3 500 էլեկտրոնային փաստավորման համակարգեր և մինչև 3 800 մոդուլներ:

 

 


Create Account



Log In Your Account