Oct 14 2019 12:52
Banovsha Shahaliyeva
Views: 24

Ադրբեջանում անկանխիկ վճարումների ոլորտը զարգացնելու նպատակով շուկայում ինտեգրվում են նոր վճարային համակարգեր: Փորձագետների կարծիքով, նորամուծությունը հնարավորություն է ստեղծում դիվերսիֆիկացնել երկրում թվային վճարումների ոլորտը, որն իր հերթին կնպաստի անկանխիկ գործարքների ծավալի ավելացմանը:

«Google Pay և Samsung Pay վճարային համակարգերն անհրաժեշտ ենթակառուցվածքներ են պահանջում  այս կամ այն  երկրում, շուկա մուտք գործելու համար: Խոսքը գնում է տեխնոլոգիական հարթակի մասին, որի առկայությունն  անհրաժեշտ է  երկրում: Մենք վերջին 2 տարվա ընթացքում Visa International ընկերության

հետ միասին զբաղվել են  այս տեխնոլոգիական հարթակի ներդրման աշխատանքով: 2019 թվականի օգոստոսին   այս տեխնոլոգիայի գործարկումից հետո,   անհրաժեշտ պայմաններ ստեղծվեցին ոչ միայն Google Pay և Samsung Pay, այնպես էլ   այլ վճարային համակարգերին մուտք գործելու  համար»,-ասել է AZEXPORT պորտալի ղեկավար Զաուր Գարդաշովը:

Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին անկանխիկ վճարումների քարտային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 2 միլիարդ մանաթ, ինչը 58 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Քարտերի ընդհանուր շրջանառության մեջ անկանխիկ վճարումների մասնաբաժինը կազմել է 20,4 տոկոս, որը  4,2 տոկոս աճ է նշանակում:


Create Account



Log In Your Account