Oct 14 2019 13:20
Banovsha Shahaliyeva
Views: 282

Հայաստանի մայրաքաղաքում՝ Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ ավտոներկրող կազմակերպությունները  բողոքի ակցիա են իրականացրել՝ կառավարությունից պահանջելով ոլորտում առկա խնդիրները լուծել: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել է, որ Վրաստանում տևական ժամանակ է՝ ավտոներկրումների հետ կապված խնդրի առաջա են կանգնում:

Տիգրան Հովհաննիսյանը նաև ասել է, որ ավտոներկրողները դեմ են մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշմանը և որ պատրաստվում են Նուբարաշենի ճանապարհը փակել:

Տիգրան. «Թող Գյումրու հարցը հիմա կասեցնեն, գնանք ոստիկանապետի հետ վարչապետի մոտ»:

Ակցիայի մասնակիցներն էլ  նշել են, որ այս խնդիրների վերաբերյալ պարբերբար համապատասխան մարմիներին տեղեկացրել են, բայց կոնկերտ լուծումներ չեն առաջարկվում. «Փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, խնդիրը չի լուծվում»,- ասել է մասնակիցներից մեկը:

Տիգրան Հովհաննիսյանն էլ ընդգծել է, որ սա դավադրություն է ՊԵԿ-ի կողմից: Նա զրուցել է  ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ՝ հորդորելով լուծել հարցը:

Որոշ ժամանակ անց ավտոներկրողների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է, որ Արման Սարգսյանը խնդրել է ավտոներկրողներին իրենց հուզող հարցերը գրավոր ներկայացնել, որը ինքն իր հերթին կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարը որևէ դիրքորոշում չի հայտնել, միայն պայմանավորվել են վաղը հանդիպել ու քննարկում ունենալ գրավոր պահանջների շուրջ։Նա հայտնել է, որ Արման Սարգսյանին ներկայացրել են իրենց մտահոգությունը ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու հետ կապված։

Տիգրան . «Մենք էլ ենք հոգնել, արդեն 6 ամիսա խաբում են: Վրաստանում չեն իջեցնում ավտոները»:

Տիգրան Հովհաննիսյանը շեշտել է՝ ներկայացվել են նաև ոլորտում իրենց հուզող մյուս խնդիրները ևս: «ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարին է ներկայացվել Փոթիի նավահանգստում առաջացած խնդիրը, մասնավորապես, որ հայկական մենքենաները չեն բեռնաթափում, տուգանում են ՀՀ քաղաքացիներին, գույքը առգրավվում են։ Առաջարկվել է նաև, որ աջ ղեկով մեքենաներին թույլ տան ղեկը Հայաստանում փոխել, ոչ թե Վրաստանում կանգնեն հերթերի և հազարավոր դոլարներ ծախսեն։ Խոսվել է նաև, որ մեծ թվով մեքենաների ներկրման հետ կապված խնդիրներ են առաջանալու մեքենաների ներկրման ԵԱՏՄ դրույքաչափերի հետ կապված»։Նշենք, որ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։ Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, նրանց համոզմամբ, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։


Create Account



Log In Your Account