Oct 15 2019 14:11
Banovsha Shahaliyeva
Views: 362

Հայաստանում շարունակում են քննադատել նոր իշխանություններին, ովքեր իրենց նախորդների պես երկիրը տանում են կործանման: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը քննադատելով երկրի վարչապետին նշել է, որ Փաշինյանը խաբում է ազգին.

«Նիկոլ Փաշինյանին բերել են, որ իր ձեռքով Հայաստանի վրա խաչ քաշեն: Առանց բացառության բոլորը, նախկին և ներկա իշխանավորները: Երբ որ թշնամուն հետևում ես, դա ամենամեծ վտանգն է: Իսկ մեր ազգը հազիվ կարողանում է հացի փող վաստակել»:

Սարգիս Կարապետյանի խոսքով՝ վերջին 5 ամսվա ընթացքում Հայաստանից 49 հազար հայ մեկնել անվերադարձ: Երևանում զբոսնողներն էլ օտար ազգի են.

«Մայիսից մինչև հիմա 49 հազար հայ մեկնել է երկրից, անվերադարձ: Երևանում զբոսնողներն էլ օտար ազգի են: Սա կարևոր հանգամանք է, որին ուշադրություն չեն դարձնում: Ճշմարտություն ասելը շատ դժվար է, բոլորը հարձակվում են նրա վրա»:

Կարապետյանը նշել է, որ առաջիկայում հավաք է նախաձեռնելու, որպեսզի կարողանա ժողովրդի հետ խոսել, լսել և հասկանալ նրա կարծիքը.

«Ես հարց ունեմ տալու իմ ժողովրդին: Հայ ժողովրդին մենակ փրկել կարող ենք: Հայաստանը դարձել է տեխնիկարած, բայց դա նշանակություն չունի, սկսած երկրի նախագահից, վարչապետից: Իրանք միայն ուզում են հային վերացնեն: Իրանց միայն մենք կարող ենք, հայը կարող է հաղթել, մեր ամբողջ թերությունը դրա մեջ է»:

Նշենք, որ մեկ տարուց ավել է, ինչ Հայաստանի ղեկին նստել է Նիկոլ Փաշինյանի թիմը, սակայն այդ երկրում ոչ մի էական ու դրական փոփոխություններ տեղի չեն ունեցել, աղքատներն ավելի են աղքատացել, բազմաթիվ աշխատատեղեր են փակվել, ինչի պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են մի կտոր հացի փող վաստակելու հնարավորությունից: Ըստ հայկական լրատվամիջոցների Հայաստանի Առողջապահության նախարարությունը նվազեցրել է հակատուբերկուլյոզային դիսպանսերի ֆինանսավորումը և ցանկանում է փակել այն, ինչի պատճառով  աշխատակիցները գործադուլ են արել: Թերթ.ամ-ի հետ զրույցում աշխատակիցները նշել են, որ դիսպանսերի փակման պատճառով բազմաթիվ մարդիկ գործազուրկ կդառնան.

 «Գործազուրկ դառնալու ռիսկ կա, մենք դրա համար չէինք պայքարում, հեղափոխություն դրա համար չէինք անում»:

Նշենք, որ Հայաստանում երկրի իշխանությունների անտարբերության պատճառով կփակվի նաև հակատուբերկուլյոզային դիսպանսերը, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ կհամալրեն հազարավոր գործազուրկների շարքերը, ինչը նրանց կստիպի այլ երկրներում մի կտոր հացի փող վաստակելու համար լքել երկիրը:


Create Account



Log In Your Account