Oct 16 2019 13:04
Banovsha Shahaliyeva
Views: 30

Ադրբեջանում պատրաստվում են ստարտափ վիզաներ ներդնել արտասահմանցի ձեռնարկատերերի համար: Անհրաժեշտ  օրենսդրական բազայի ստեղծումը հանձնարարվել է Ադրբեջանի Միգրացիոն պետական ծառայությանը,  տեխնիկական հարցերով կզբաղվի Տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների  նախարարությանը կից գործող  նորարարությունների  գործակալությունը: Ակնկալվում է, որ տվյալ քայլը հնարավորություն կստեղծի բարձրացնել Ադրբեջանի գրավչությունը՝ արտասահմանյան ներդրողների համար:  

«Ներկայումս այս հարցը արդիական է աշխարհի շատ երկրներում: Մենք բանակցություններ ենք վարում Միգրացիոն պետական ծառայության  հետ, ուսումնասիրում ենք հարևան երկրների օրենսդրությունը: Ինչպես հայտնի է Էստոնիայում, Իտալիայում, Լատվիայում, Իռլանդիայում արդեն գործում է Start-up VİSA ռեժիմը: Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունը: Դրա համար էլ ելնելով տեղական իրողություններից մենք ուսումնասիրում ենք և հավանաբար  կընդունենք  ավելի հարմար օրենսդրություն արտասահմանյան  ստարտափների համար: Եվ միաժամանակ պետք է մրցունակության պայմաններ  ստեղծել նաև մեր տեղի Start-up-ի միջև»,-ասել է ինովացիաների գործակալության վարչության նախագահ Թուրալ Քերիմլին:

Նոր վիզաները տրամադրվելու են նորարարական ստարտափների հեղինակներին:  Առավելություն կտրվի տեխնոլոգիական բլոկչեյնի, արհեստական ինտելեկտի, ֆինանսական տեխնոլոգիաների հետ կապված նախագծերին:

 

 

 

 

 

 


Create Account



Log In Your Account