Oct 17 2019 13:08
Banovsha Shahaliyeva
Views: 33

Ինը ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրական են: Երկիրը հասել է տնտեսական աճի: Այս մասին՝ տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցությանը հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պետության ղեկավարը նշել է, որ ոչ նավթային հատվածում տնտեսական աճը գերազանցում է 3 տոկոսը: Սա խոսում է այն մասին, որ դիվերսիֆիկացման միջոցառումները արդյունք են տալիս:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի  աճը էլ ավելի բարձր լինի: Ես հավատում եմ, որ դրան հասնելու համար կան բավարար հնարավորություններ և ներուժ: Մենք պարզապես պետք է այս ներուժը օգտագործենք առավելագույն արդյունավետությամբ: Ոչ նավթային արդյունաբերության մեջ կրկին բարձր ցուցանիշներ են ձեռք բերվել: Այսպիսով, մեր ոչ նավթային արդյունաբերությունն աճել է ավելի քան 15 տոկոսով»,-ասել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, հատկապես՝ ոչ նավթային հատվածի զարգացմանն ուղղված միջոցառումները, տալիս են իրենց արդյունքը: Ոչ նավթային արդյունաբերության ավելի քան 15 տոկոս աճը կարող է համարվել համաշխարհային մասշտաբով ռեկորդային ցուցանիշ, նշել է Ադրբեջանի նախագահը:

«Վերջին տարիներին մեծ ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության ոլորտում: Գյուղատնտեսության զարգացումը նշվում է որպես գերակա ոլորտ: Ներկայումս լուրջ տեղաշարժեր են նկատվում այս ոլորտում: Ինը ամիսների ընթացքում գյուղատնտեսությունն աճել է ավելի քան 7 տոկոսով »,-հայտարարել է Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրում գնաճի մակարդակը շատ ցածր է. Այն փոքր-ինչ գերազանցում է 2 տոկոսը, նշել է պետության ղեկավարը:

«Պետք է նշել, որ այս տարի իրականացվել է շատ լուրջ և մեծ սոցիալական փաթեթ. Բարելավվել է ավելի քան 4 միլիոն 200 հազար մարդու ֆինանսական վիճակը, բարձրացվել են կենսաթոշակները, աշխատավարձերը և նպաստները: Այսինքն՝ այդ նպատակների համար ծախսվել է միլիարդավոր մանաթ, և այդ միջոցները եղել են սոցիալական ուղղվածության: Չնայած դրան, գնաճի մակարդակը շատ ցածր է: Սա շատ լավ ցուցանիշ է: Բնակչության եկամուտները կրկին զգալիորեն գերազանցում են գնաճը»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Առկա են բավականաչափ պաշարներ և կառավարության առջև խնդիր  է դրված՝ հայտնաբերել բոլոր այդ պաշարները, որպեսզի ավելանան ինչպես բյուջեի եկամուտները, այնպես էլ բյուջեի ծախսերը լենեն  նպատակաուղղված և թափանցիկ, նշել է Ադրբեջանի նախագահը:

«Այսօր Ադրբեջանը ԱՊՀ-ում առաջին տեղում է` նվազագույն կենսաթոշակի գնողունակության առումով: Իսկ միջին ամսական կենսաթոշակի մակարդակով՝  երրորդ տեղում է: Իհարկե, դա չի կարող մեզ բավարարել: Այնուամենայնիվ, համեմատության համար պետք է նշեմ դա: Ամեն ինչ հարաբերական է: Մենք կամք ունենք ապագայում բարձրացնել նվազագույն աշխատավարձը, նվազագույն կենսաթոշակը, և հնարավորությունները պետք է համապատասխանեն դրան: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել ամբողջական թափանցիկություն ողջ ֆինանսատնտեսական ոլորտում»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Doing Business զեկույցում՝ Ադրբեջանը բիզնեսի միջավայրում աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը: Վերջին զեկույցում Ադրբեջանը կրկին ներառվել է 20 ամենաշատ բարեփոխվող 20 երկրների շարքում: Ոչ վաղուց, Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է նոր զեկույց, որը ևս մեկ անգամ ևս  վկայում է, որ Ադրբեջանում իրականացվող բարեփոխումները հետևողական բնույթ են կրում, ընդգծել է Իլհամ Ալիևը:


Create Account



Log In Your Account