Oct 18 2019 13:58
Banovsha Shahaliyeva
Views: 23

Երկար տարիներ Հայաստանի իշխանությունների խաբեության զոհը դարձած որդեկորույս մայրերը կրկին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց:  Նրանք այսօր էլ ապարդյուն հույսեր են փայփայում, որ նոր իշխանությունները կլուծեն նրանց խնդիրները:

Ծնողներից մեկն ուզում է, որ իր անհետ կորած որդու գործը բացահայտվի: Նա դիմել է վարչապետին, վերջինս էլ հանձնարարական էր տվել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանին: Սակայն ծնողի պնդմամբ Արթուր Վանեցյանը մատը մատին չի տվել, որպեսզի իր որդու գործը բացահայտի, ավելին՝ մյուսների նման գործը կոծկել է.

Կին. «Պարոն Վանեցյանը սպայի պատվից, ուսադիրիցա խոսում, ազգային անվտանգությունը գցումա նրանց վրա: Ես 30 տարի երեխա չեմ պահել, որ մարդասպանները Մոսկվայում իրանց ընտանիքով ապրում են: Պարոն Փաշինյան ձեր աջակցությունն ու միջամտությունն եմ խնդրում»:

Ակցիայի ժամանակ որդեկորույս մայրերը պահանջել են  նաև, որ ինչպես պետությունը 30 միլիոնական դրամ է տրամադրել մարտի 1-ի զոհերի զոհված զինծառայողների ընտանիքներին՝ պետք է արդարություն լինի  ու զոհված զինծառայողների ընտանիքներին ևս պետք է օգնություն տրամադրվի:

Կին.«Հեղափոխությունից հետո պահանջում ենք, որ երկիրը ապրի այնպես, ինչպես իրենք խոստացել են: Մենք ենք անկախության հիմնաքարը, մենք ենք էս երկրի տերերը»:


Create Account



Log In Your Account