Oct 18 2019 14:07
Banovsha Shahaliyeva
Views: 34

Այսպես կոչված թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին նստելուց հետո չի կատարել իր տված ոչ մի խոստումը՝ համակարգային փոփոխություններ չեն եղել երկրի ոչ մի ոլորտում:

Yerkir.am-ի հետ հարցազրույցում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը խոսելով իշխանափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած տնտեսական փոփոխությունների մասին նշել է.

«Երրորդ տարինա իշխանության և մեր տնտեսական աճը տատանվում է, 20 տարի է ընթանում է սպառման ընդլայնման հաշվին»:  

Բագրատյանը ներկայացրեց, որ իր նշված մոդելի դեպքում պետք է հայտնի մեծահարուստներին խնդրել, որ ներդրումներ կատարեն: Նա նշեց, որ պետք է անցում կատարել ներդրումային մոդելին:

«Գալով իշխանությանը Նիկոլ Փաշինյանը, մատը մատին չի խփել փոփոխություններ անելու համար: Նա չի հասկանում, որ դա պետք է փոխվի: Նրանք թիմ չունեն, եթե ունեն, ուրեմն այդ թիմում գաղափար չկա, ինտելեկտ չկա»:

Բագրատյանի խոսքով՝  Կենտրոնական բանկը պետք է անընդհատ արժեզրկի դրամը, ստեղծի միլիարդանոց ֆոնդեր, որի հիմքով պետք է սկսի երկիրը կառուցվել.

«Երկիրը չի կառուցվում: Մի 2 կմ ճանապարհ են կառուցել, որը ավելի քիչ է, քան նախկինում էր արվում: Նախկինում նոր ճանապարհ է կառուցվել՝ Գորիս-Ստեփանակերտ-Լաչինը, որը 10 անգամ ավելի թանկ է, քան ինչ-որ ճանապարհ վերանորոգելը: Աղմուկ են դրել. ոչինչ չի կառուցվում, ոչ մի արտադրություն չի զարգանում, չեն կողմնորոշվում՝ ինչի վրա կենտրոնանալ»:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ բեռնափոխադրումների ցուցանիշը 54 տոկոսով պակասել է, Հրանտ Բագրատյանը  ընդգծել է.

«Նշանակում է, որ բլեֆ է այդ տնտեսական աճը: Պատկերացնո՞ւմ եք, 2 անգամ քիչ բեռ է տեղափոխվել, բայց տնտեսությունն աճել է 7 տոկոսով: Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն»:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին:

«Երբ որ  մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դեֆերամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ գնա և սուտդ շարունակիր»:


Create Account



Log In Your Account