Oct 18 2019 11:33
Banovsha Shahaliyeva
Views: 40

Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքի հետ հանդիպումը դրական գործոն է բանակցային գործընթացում: Այս մասին СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը՝ մեկնաբանելով համանախագահների այցը տարածաշրջան:

«Այժմ  ես շատ զգույշ լավատես կլինեի այն առումովկլինեն արդյոք հետագա քայլեր, քանի որ մենք արդեն մեկ  անգամ չէ, որ  եղել ենք նրա ականատեսը, որ սկսվում է որոշակի առաջընթաց, հետո ամեն ինչ դադարում է, հաճախ դա պարզապես ինչ-որ մանևրեր են հայկական կողմից: Բայց կա մի միտում, որ Մինսկի խմբի համանախագահները սկսել են հանդիպել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ: Սա շատ դրական պահ է»,-ասել է  միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը:

Իրենց այցի արդյունքներով Մինսկի խմբի համանխագահները ողջունել են՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստման  և լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ հումանիտար և անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու հեռանկարը: Համանախագահները կոչ են արել կողմերին՝ այսուհետ ևս  շարունակել լիովին  աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի գործունեությանը և ապահովել՝ բոլոր խոչընդոտների անհապաղ հեռացում, որոնք կարող են խանգարել դիտորդական առաքելություններին:

«Մենք այս հակամարտության հետաքրքրված կողմերից ենք, դրա համար էլ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անցկացված մեր հանդիպումը անհանգստացրեց Լեռնային Ղարաբաղի անջատողականներին: Մենք երկխոսության համար բազմիցս անգամ դիմել ենք հայկական համայնքին: Այդ մասին նրանց տեղեկացրել են նաև Մինսկի խմբի համանախագահները, սակայն, հայկական համայնքը չի արձագանքում մեր առաջարկություններին»,-ասել է ԼՂ մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Մինչդեռ, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը կարող է անցկացվել դեկտեմբերին Բրատիսլավայում: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հակամարտությունը դեռևս լուծված չէ: Պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:

Հակամարտության կարգավորման միակ ճանապարհը՝ հնամենի  ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատվելն է:

 

 

 

 


Create Account



Log In Your Account