Oct 22 2019 12:27
Banovsha Shahaliyeva
Views: 253

Ադրբեջանը շարունակում է ամրապնդել բանակը: Գնալով ավելի մեծ գումարներ են հատկացվում դրա արդիականացման համար: Այս փաստը լուրջ անհանգստություն է առաջացրել Հայաստանի իշխանական վերնախավում: Փորձագետները նշում են, որ Հայաստանը փորձում է հետ չմնալ Ադրբեջանից, սակայն, դա նրանց մոտ մեղմ ասած այնքան էլ չի ստացվում: Ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովի կարծիքով, պաշտոնական Երևանը սեփական բանակը հզորացնելու հնարավորություն և միջոցներ չունի: 

«Հայաստանում կարող են հույս կապել բացառապես Ռուսաստանի տրամադրած վարկի, սպառազինության, կամ որևէ այլ պետության օգնության հետ:  Իսկ Ադրբեջանը՝ առանց դժվարության, կարող է ֆինանսավորել սեփական բանակը, որը տարեցտարի ավելի մարտունակ է դառնում: Բնականաբար, Երևանում վախենում են Ադրբեջանի զարգացումից: Հայաստանում գիտակցում են, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը հեռու չէ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, և դա նրանց մոտ խուճապ է առաջացնում»,-ասել է ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն էլ նշում է, որ Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի մակարդակը համեմատելն անտեղի է:  Ադրբեջանական բանակը, անշուշտ, հարավային Կովկասի ուժեղագույն բանակն է:  

«Ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է այն իրավիճակով, որում այսօր գտնվում է Ադրբեջանը, Հարավային Կովկասը: Ադրբեջանի 20 տոկոս հողերը գտնվում են Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ, Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծում իրավիճակը մնում է լարված: Նման պայմաններում Ադրբեջանը ստիպված է մեծ գումարներ հատկացնել իր զինված ուժերի զարգացմանը: Սակայն, դա տեղի չի ունենում ադրբեջանական ժողովրդի բարեկեցության հաշվին»,-ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ իրականացվող բարեփոխումների շնորհիվ՝ 2050 թվականին Հայաստանի բանակը մարտունակության ցուցանիշով ընդգրկվելու է աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում: Սակայն, այդ երկրում տիրող ներկա վիճակը խոսում է հակառակի մասին. Հայոց բանակը ավելի մոտ է ցուցակի վերջին տեղերին:    

«Նման հայտարարություններ անելու համար պետք է գոնե տարրական հիմք ունենալ: Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև բանակում տիրող վիճակը թույլ չեն տալիս պնդելու, որ այդ երկիրը երբևիցե կարող է ընդգրկվել հզոր բանակ ունեցող երկրների շարքում»,-նշել է ռազմական փորձագետ (Ադրբեջան) Շաիր Ռամալդանովը:

Հատկանշական է, որ 2020 թվականին Ադրբեջանում պաշտպանության ու ազգային անվտանգության համար նախատեսվում է տրամադրել մոտ 2,3 մլրդ դոլարին համարժեք մանաթ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ մոտ 21%-ով ավելին է։ Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում ռազմական պաշտպանության ծախսերն աճել  են ընդամենը 0,8%-ով:


Create Account



Log In Your Account