Oct 23 2019 13:33
Banovsha Shahaliyeva
Views: 302

Հայաստանը օրեցօր ավելի խորն է ընկղմվում ճգնաժամի ճահիճը: Նոր իշխանություններն էլ չեն լուծում աղքատության ճիրաններում խեղդվող,  ծանր ու աղետալի պայմաններում ապրող մարդկանց խնդիրները: Երկար տարիներ է, ինչ  վախի ու տագնապի մեջ են ապրում Երևանի Լեոյի փողոցի թիվ 7 շենքի բնակիչները:  a1plus-ի հետ զրույցում շենքի լիազոր Մառլենա Խաչատրյանը նշել է, որ շենքը հարակից տարածքից տարանջատող պատը երեկ երեկոյան փլուզվել է՝ հարևանությամբ իրականացվող շինարական աշխատանքների պատճառով.

«Շատ հուժգու պայթյուն զգացվեց, այնպիսի բոցեր էին, կարծես հրավառություն էր, փաստորեն էլեկտրական մալուխները կպել էին իրար և ամբողջ Կոնդ թաղամասը հոսանքազրկվել էր։ Ահազանգեցինք 1-02 և 911, բոլորը անձնակազմերով եկան, գազի վարչությունից էլ եկան, գազն անջատեցին, քանի որ կար գազի արտահոսք և մեզ ասացին՝ դուք մեծ փորձանքից եք պրծել»։

Նշենք, որ Լեոյի 7 շենքի հարևանությամբ շինարական աշխատանքներ է իրականցնում «Ականաթ» շինարարական ընկերությունը։ Բնակինչներն ասում են դեպքը տեղի է ունեցել այնտեղ, որտեղ ամբողջ օրը խաղում են երեխաները, հետևանքերը կարող էին անկանխատեսելի լինել:

Բնակիչների  խոսքով՝ քաղաքապետարնից այցելել են իրենց, խոստացել վերացնել փլուզման հետևանքները, մինչդեռ իրենք տարիներ շարունակ բողոքում են շինարարության պատճառած անհարմարություններից․

«Առավոտից իրիկուն տան մեջ նստած հանգստություն չունենք 15 տարի շարունակ, փոշի, աղմուկ, ծուխ, ամբողջ օրը մեր տան մեջ են: 15 տարի մենքի կեղտի մեջ կորանք, վերջը չի երևում, այսքան մեծ ժայռաբեկորներ հանելուց հետո մեր տներին եթե վնաս լինի, ո՞վ է տիրություն անելու»:


Create Account



Log In Your Account