Oct 28 2019 14:11
Banovsha Shahaliyeva
Views: 340

Հայաստանի անկայուն քաղաքական և տնտեսական իրավիճակը ավելի շատ դիվանագիտական պարտություններ  է բերում    այս երկրին: Նման կարծիքին է բելառուսցի փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին: Օկուպանտ-երկիրը անհաջողություններ ունի նաև ՀԱՊԿ ռազմական դաշինքում:  Փորձագետի կարծիքով, հայկական ղեկավարությունը բոլոր ջանքերով դեմ է հանդես գալիս  Ադրբեջանի մոտեցմանն այս կազմակերպությանը,  սակայն  Հայաստանի դիրքորոշումը դժվար թե տվյալ պահին անհանգստացնի որևէ մեկին: 

«Այսօրվա դրությամբ Հայաստանի հետ արդեն  շատ նախագիծ և պայմանագիր է խախտվել,  որովհետև նա անկայուն գործընկեր է: Ես ևս մեկ  անգամ կրկնում եմ, որ  ելնելով ՀԱՊԿ-ի բոլոր երկրների շահերիցբացառությամբ Հայաստանի, բնական է ունենալ գործընկեր և դիտորդ երկիր ի դեմս Ադրբեջանի:  Ադրբեջանը մեզ համար կլինի տարածաշրջանային ռազմաքաղաքական կայունության գործոն, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը  չի կայունացել, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում նրանց հետ խոսելու բան չկա»,-ասել է ռազմաքաղաքական  վերլուծաբան  (Բելառուս) Ալեքսանդր Տիխանսկին:

Ադրբեջանում ռազմական տեխնիկայի, զենքի, զորավարժությունների համար աճող ծախսերը մտահոգություն են առաջացնում Հայաստանում: Ալեքսանդր Տիխանսկին նշում է, որ պաշտոնական Երևանը շարունակում է վրդովվել՝ Ադրբեջանի մյուս  երկրների հետ ռազմական համագործակցության հետ կապված:

«Սակայն, առկա են   տարբեր հարցեր: Բանն  այն է, որ եթե Հայաստանը ինչ-որ բան է ստանում, օրինակ Ռուսաստանից, ապա այդ ամենը նա վարկով է  ստանում: Ադրբեջանը վճարում է կանխիկ դրամով: Ինչու մեր Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրը պետք է հրաժարվի փողից, և ավելին պարոն Ալիևի հետ այդ երկարամյա բարիդրացիական կապերից:  Ես ոչ մի հիմք չեմ տեսնում դրա համար»,-ասել է ռազմաքաղաքական  վերլուծաբան  (Բելառուս) Ալեքսանդր Տիխանսկին:

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նշանակալից սոցիալական խոստումներով, սակայն  բնակչության ակնկալիքները չարդարացվեցին:  Փորձագետներն ընդգծում են, որ քանի դեռ Հայաստանը չի հրաժարվել իր օկուպացիոն քաղաքականությունից, նա կմա որպես   վտարանդի երկիր համաշխարհային ասպարեզում  և այս երկրի վարչապետի բազմաթիվ պոպուլիստական ելույթները չեն շտկելու իրավիճակը:


Create Account



Log In Your Account