Oct 28 2019 14:21
Banovsha Shahaliyeva
Views: 321

Հայաստանը աստիճանաբար գնում է կործանման: Երկրի զարգացման բոլոր հեռանկարները արդեն մարել են: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի խնդիր է լուծում՝ երկրի կործանման հաշվին սեփական իշխանությունը հնարավորինս երկարացնելու խնդիրը: Փաշինյանի վարած կործանարար քաղաքականությունը այսօր Հայաստանում շատերն են քննադատում:

«168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը քննադատելով վարչապետին նշել է, որ թող ոչ մի իշխանություն չմտածի, որ ինքը հավերժ է.

«Մենք այդպիսի փուլեր անցել ենք, և թող ոչ մի իշխանություն չմտածի, որ ինքը հավերժ է: Վերջ ի վերջո միշտ իշխանությունները հեռանում են»:

«Խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին, երբ մեր ժողովուրդն էյֆորիայի մեջ էր, մի մասն էլ էյֆորիայի մեջ չէր, բայց վախենում էր նախկիններից,- ընդգծել է Պեպանյանը.

«Դեկտեմբերի 9-ի ժողովուրդը, որը քվե է տվել այս խորհրդարանին, հիմա չկա: Հիմա այս խորհրդարանը ներկայացնում է մի ժողովրդի, որը չկա, հասկանո՞ւմ եք: Այսօր կա մի ուրիշ ժողովուրդ՝ ուրիշ համամասնությամբ, ուրիշ տեսակետներով, ուրիշ ներքին խնդիրներով, որոնց հետ ներկա ԱԺ-ն բացարձակ առնչություն չունի: Սա ճգնաժամ է, հասկանո՞ւմ եք: Ես համոզված եմ, որ Փաշինյանը վաղուց զգացել է, որ բոլոր ծրագրերը, որ ինքը ուներ դրանք չեն աշխատի:      Նա սկսում է իր ներսում ժողովրդին մեղադրել: Ժողովուրդը մեղադրում է առաջին դեմքին, ասում է դու ես մեղավոր, որ երկիրը այսպիսին է»:

Արծրուն Պեպանյանի խոսքով՝  բոլոր իշխանավորները հեռանում են ոչ թե՝ ծափահարություններով, այլ՝ սուլոցներով, դժգոհություններով.  

«Ես վստահաբար ասում եմ, որ այս իշխանությունների հեռանալը նույնպես սուլոցներով է լինելու, և հաջորդ իշխանություններն էլ են սուլոցներով գնալու: Մենք հասկացանք, որ շատ ավելի շատ են նրանք, ովքեր պետության, հայրենիքի զգացողություն չունեն, հեշտ է նրանց մանիպուլյացնել, հասկացանք, որ ազգի, հայրենիքի համար պիտանի մարդիկ հազիվ 1-2 տոկոս են, ու խնդիրն այն է, որ այդ 1-2 տոկոսը պետք է ի մի գան, լուծումներ գտնեն, այլապես մենք այս խառն աշխարհում ոտնատակ կլինենք, կգնանք»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, հազարավոր մարդիկ ինչպես ապրում էին վթարային շենքերում անմարդկային պայմաններում, այնպես էլ շարունակում են ապրել:

Երկար տարիներ է ինչ Երևանում 4-րդ կարգի վթարային շենքերից մեկում  14 ընտանիք է ապրում: Շենքը փլուզման եզրին է: Այստեղ է ապրում  Բաղդասարյանների 12 հոգանոց ընտանիքը։ Շենքի բնակչուհի Անահիտ Բաղդասարյանն ասում է, որ որդին իրենցից առանձնացել է, և 9 քառակուսի մետրանոց սենյակը բնակարան է դարձել նրա ու իր 4 երեխաների համար:

Հարկ է նշել, որ Երևանում 4-րդ կարգի վթարային 8 շենք կա՝ շուրջ 150 ընտանիքներով: Երևանի 100-ից ավելի շենքեր այս պահին վթարայնության երրորդ կարգ ունեն:


Create Account



Log In Your Account