Oct 30 2019 11:16
Banovsha Shahaliyeva
Views: 323

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության   մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան իր վերաբերմունքն է հայտնել՝ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանն  այն  մասին, որ «ղարաբաղյան հարցը լուծված է»:

Լ.Աբդուլաևան նշել է, որ երկար տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ ձեռնարկված ջանքերի ֆոնին՝ ագրեսոր երկրի պաշտպանության նախարարի նման արտահայտությունը կարելի է գնահատել որպես հիվանդ երևակայության արդյունք:

«Ի՞նչ կարելի է  ակնկալել մի երկրի պաշտպանության նախարարից, որը հերոսացնում է ֆաշիզմը, արյունոտ էթնիկ զտումներ  է անցկացնում՝ իր կողմից բռնազավթված  Ադրբեջանի տարածքներում, այդ հողերում ապրող բնիկ ադրբեջանցի բնակչության դեմ  իրագործել  է այնպիսի վայրագություններ, ինչպիսին է  Խոջալուի ցեղասպանությունը: Ես կցանկանայի շեշտել միայն մեկ պահ. ֆաշիստական  դահիճ Գարեգին Նժդեհը, որին Հայաստանում բարձրացրել են  հերոսի աստիճանի, մի անգամ նույնպես  մտածում էր, որ հարցը լուծված է, սակայն բոլորին հայտնի է նրա անփառունակ վախճանը»:

Հայ-ադրբեջանական հակամարտությունը կկարգավորվի միայն՝ միջազգային իրավունքի սկզբունքների լիովին  ապահովումից և արդարության վերականգնումից, ինչպես նաև միջազգային մակարդակով ճանաչված սահմանների շրջանակներում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, ինչպես դա պահանջում է միջազգային հանրությունը»,- նշել է մամուլի քարտուղարը:


Create Account



Log In Your Account