Oct 30 2019 14:17
Banovsha Shahaliyeva
Views: 348

 

Հունգարիայում անցկացվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարում հաջող են հանդես գալիս Ադրբեջանի ներկայացուցիչները:

Մրցաշարի երկրորդ օըը՝ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ադրբեջանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները միանգամից 4 մեդալ են նվաճել: 65 կգ քաշային կարգում  իրեն  հավասարը չի ունեցել  Թուրան Բայրամովը: Նա հաջորդաբար հաղթանակ է տարել Կանադայից, Մակեդոնիայից, Ֆրանսիայից մրցակիցների նկատմամբ  և  դուրս է եկել եզրափակիչ: Եզրափակիչում նա պարտության է մատնել Ճապոնիայի ներկայացուցիչ Տանիյամային և արժանացել   է ոսկե մեդալի: Արծաթե մեդալ է նվաճել  Աբուբաքար Աբակարովը՝ 79 կգ քաշային կարգում: Բրոնզե մեդալի են  արժանացել  Աֆգան Խաշալովը (57 կգ) և Դավուդ Իբրահիմովը (70 կգ): Մրցումների երկրորդ օրը  հանդես են եկել  ևս չորս ադրբեջանցի ազատ ոճի ըմբիշներ: Դրանք են Ասկեր Մամեդալիևը (61 կգ), Մուրադ Սուլեյմանովը (74 կգ), Հաջիմուրադ Մագոմեդսաիդովը (86 կգ) և Շամիլ Զուբաիրովը (92 կգ): Մագոմեդսաիդովը հասել է եզրափակիչ, իսկ Զուբաիրովը կիսաեզրափակիչ մենամարտում պարտվել է մրցակցին և պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար:


Create Account



Log In Your Account