Oct 31 2019 14:20
Banovsha Shahaliyeva
Views: 315

ԱՄՆ-ում ապրող  ադրբեջանցիները բողոքով հանդես են եկել՝ Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի քարոզչության դեմ: Ամերիկյան կոնգրեսի Ռեյբուրնի շենքում՝ Ադրբեջանի օկուպացված  տարածքներում ստեղծված անջատողական վարչակարգը քարոզող միջոցառում է անցկացվել: Ի նշան այս գործողությունների դեմ բողոքի,  ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքը Ռեյբորնի շենքի դիմաց ակցիա է անցկացրել: Ակցիային մասնակցել են՝  Վաշինգտոնից և Միացյալ Նահանգների մյուս քաղաքներից ներկայացուցիչներ: Ակցիայի մասնակիցները ԱՄՆ Կոնգրեսի անդամների ուշադրությանն են հասցրել՝ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման մասին փաստերը: Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանը հանդիսանում է վասալ երկիր, որը չունի անկախ քաղաքական կուրս: Բողոքի ցույցի մասնակիցները  ներկայացրել են  փաստեր՝ հայերի կողմից Խոջալուի ցեղասպանության մասին, Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը չկատարելու մասին:

«Ոչ ոք չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգը: Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված հանրապետության ստեղծումը հանցագործություն է: Մենք մշտապես հանդես ենք գալիս այս վարչակարգի  քարոզմանն ուղղված գործողությունների դեմ»,-ասել է բողոքի ցույցի մասնակից  Հաբիբ Ազերսինանը:

«Ադրբեջանի տարածքների մի մասը գտնվում է օկուպացիայի տակ: Մենք հավատում ենք, որ մոտ ապագայում մեր հողերը կազատագրվեն: Ես խնդրում եմ Միացյալ Նահանգներում ապրող բոլոր ադրբեջանցիներին՝ համախմբվել: Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Մենք այս ճշմարտությունը  հասցրել ենք հայերին և  կոնգրեսի անդամներին»,-նշել է բողոքի ցույցի մասնակից Մեհրիբան Նասիրովան:


Create Account



Log In Your Account