Oct 31 2019 14:24
Banovsha Shahaliyeva
Views: 323

Հունգարիայում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մրցաշարում հաջող են հանդես եկել Ադրբեջանի ներկայացուցիչները: Նվաճելով 5 մեդալ՝ Ադրբեջանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը:

Ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ օրը Ադրբեջանի թիմը նվաճել է  ևս մեկ մեդալ: 86 կգ քաշային կարգում արծաթե մեդալի է արժանացել Հաջիմուրադ Մագոմեդսաիդովը: Մեկ օր առաջ ադրբեջանցի ազատ ոճայինները նվաճել են 4 մեդալ: 65 կգ քաշային կարգում Թուրան Բայրամովը հավասարը չի ունեցել, որը եզրափակիչում հաղթելով Ճապոնիայի ներկայացուցիչ Տանիյամային՝ նվաճել է  ոսկե մեդալ: Արծաթե մեդալի է արժանացել Աբուբաքար Աբակարովը՝ 79 կգ քաշային կարգում: Բրոնզ են նվաճել Աֆգան Խաշալովը (57 կգ) և Դավուդ Իբրահիմովը (70 կգ): Մրցումների արդյունքներով, Ադրբեջանի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը: Առաջին տեղը գրավել են Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք վաստակել են 145 միավոր, երկրորդը տեղը` 139 միավորով գրավել է Իրանի թիմը: Ադրբեջանի հավաքականը վաստակել է 111 միավոր:

 

 


Create Account



Log In Your Account