Nov 04 2019 12:17
Banovsha Shahaliyeva
Views: 303

Հայաստանում շարունակում են քննադատել երկրի ղեկին կանգնած մարդկանց, նրանց վարած կործանարար քաղաքականությունը: Այսօր Հայաստանում շատերն են ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը չգիտակցի իր սխալները, ապա կգտնվեն ուժեր, որոնք նրանց կհեռացնեն իշխանությունից: Նման կարծիք է հայտնել նաև քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը:

«Կիրթ ու դաստիարակված մարդը ամբոխից հեռանում է՝ առանց ցտեսություն ասելու։ Իսկ պոպուլիստն ու գեղցին ցտեսություն է հայտնում, բայց չի հեռանում։ Նրան հեռացնում է։ Հեռացնում է այն նույն ամբոխը, որը երեկ ծափահարում էր ամբոխավարին։ Պաշտպանյալի հեռացումը դաժան է լինելու։ Փորձենք այլ կերպ դասավորել նրա ճակատագիրը՝ հումանիտար միջանցք բացելով։ Պայմանն այն է, որ նա չպետք է խանգարի ու դիմադրի։ Թեև հազիվ թե ագահությունն ու անգրագիտությունը նրան հնարավորություն տան այդքան բանը հասկանալ»,- գրում է yerevan.today-ը

Նշենք, որ մեկուկես տարի առաջ Հայաստանում իշխանափոխությունից հետո այդ երկրում ոչ մի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, ոչ մի ներդրումներ չեն կատարվել: Սակայն երկրի վարչապետը Ազգային Ժողովում 2020թ. բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հանդես է եկել արտառոց հայտարարությամբ, որ «Հայաստանի Հանրապետությունում արդեն հսկայական ներդրումներ են կատարվում»:  Հուսով ենք` չեն լինի մարդիկ, որոնք կփորձեն արդարացնել նրան` ասելով, թե «վարչապետին ճիշտ չեն զեկուցում» կամ «վարչապետը տեղյակ չէ երևի»:  «Բարի ցարի» և «վատ բոյարների» մասին հեքիաթը մնացել է անցած դարում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կեղծիք է տարածում»,- գրում է yerevan.today-ը:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հայտարարում է, որ ներդրումներն ավելացել են, այլ որ հսկայական ներդրումներ են կատարվում։ Սա տեղավորվում է մեկօրյա արդյունք ստանալու նրա քարոզչական ոճի մեջ՝ հայտարարել մի բան, որը կամ բացարձակ սուտ է, կամ կիսաճշմարտություն, կամ չունի որոշակիություն, կամ կտրված է ընդհանուր պատկերից, բայց կարևորը ականջահաճո է իրեն փառաբանողների համար։ Այն, որ հետո կբացահայտվի, որ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, դա էական չէ՝ մեկօրյա արդյունքն արդեն ապահովված է։ «Ստի ոտքերը», փաստորեն, այնքան էլ կարճ չեն։

Նշենք, որ անցած տարվա երկրորդ եռամսյակում, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ «սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվող իշխանազավթումը, օտարեկրյա ներդրումները կտրուկ՝ մոտ 10 անգամ նվազեցին` կազմելով մոտ 9 մլն դոլար։ Այդուհանդերձ, նախորդ եռամսյակի համեմատ անկումn աղետալի էր։

Արդեն այս տարվա առաջին եռամսյակին օտարերկրյա ներդրումները կազմեցին 34,6 մլն դոլար, իսկ երկրորդ եռամսյակին՝ 56,6 մլն դոլար։ Դրանք զիջում են ոչ միայն 2017 թ․-ի չորրորդ և 2018 թ․-ի առաջին եռամսյակների օտարերկրյա ներդրումների ծավալներին, այլեևս հենց «թավշյա» կառավարության ժամանակվա՝ 2018-ի երրորդ և չորրորդ եռամսյակների ցուցանիշներին և գերազանցում միայն խայտառակ նվազած երկրորդ եռամսյակի 14 մլն դոլար ցուցանիշին։

Այժմ գումարենք այս տարվա առաջին և երկրորդ եռամսյակների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Կստացվի 91,2 մլն դոլար։ Սա նշանակում է, որ այս տարի, երկու եռամսյակների ընթացքում, այսինքն՝ կես տարում կատարված օտարեկրյա ներդրումներն ավելի քիչ են եղել, քան անցած տարվա առաջին եռամսյակում՝ այսինքն երեք ամիսների ընթացքում կատարված 94 մլն դոլար կազմող ներդրումները։ Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում կատարվող իբր «հսկայական ներդրումների» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության և  իրական պատկերի մասին,- եզրափակում է  yerevan.today-ը:


Create Account



Log In Your Account