Nov 07 2019 12:47
Banovsha Shahaliyeva
Views: 22

Նիկոսիայում կայանալիք հանդիպումը Գուրբան Գուրբանովի թիմի համար ունի շատ կարևոր նշանակություն՝ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆ անցնելու առումով: Ըստ էության՝ այս խաղում հաղթանակը «Ղարաբաղին» կարող է երաշխավորել խմբում 2-րդ հորիզոնականը: СВС հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում Գուրբան Գուրբանովը նշել է, որ իր ղեկավարած թիմը կփորձի չկրկնել նախորդ խաղում թույլ տված սխալները:

«Ժամանակակից ֆուտբոլում հաճախ գոլ է խփում ոչ թե ողջ խաղի ընթացքում գնդակը վերահսկող թիմը, այլ հակառակորդը՝ հակագրոհի ժամանակ:  Մենք արդեն բախվել ենք նման իրավիճակի: Գիտենք, որ հակառակորդը փորձելու է օգտագործել ցանկացած հնարավորություն: Դրա համար էլ ձգտելու ենք ուշադիր լինել, հատկապես՝ հակառակորդի ձեռնարկած հակագրոհների ժամանակ»,-ասել է  «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովը: 

«Մենք մեզ շատ լավ ենք զգում: «Ղարաբաղի» դեմ առաջին խաղում մեր թիմը լավ մարզական վիճակում չէր: Մենք խնդիրներ ունեինք: Սակայն, Բաքվում կարողացանք կամք ցուցաբերել և չպարտվել: Մեզ 3 միավոր է պետք: Իմ թիմի խաղացողները հասկանում են, որ սա շատ կարևոր խաղ է»,-ասել է Ապօել ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Դոլլը:

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի Ա խմբում իսպանական Սևիլիան փաստորեն ապահովել է իր տեղը փլեյ-օֆում: «Ղարաբաղը» առայժմ գտնվում է երկրորդ հորիզոնականում:


Create Account



Log In Your Account