Nov 07 2019 13:55
Banovsha Shahaliyeva
Views: 23

Հայկական հանցագործ և կրիմինալ խմբավորումները գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Օրերս Կալիֆոռնիայում ձերբակալվել է փողոցային հայկական խմբավորման լիդերներից մեկը, ով  դատապարտվել է 18 տարվա ազատազրկման ՝ բազմաթիվ ռեկետային հանցագործությունների համար, այդ թվում ՝ դեբետային քարտերից, ավելի քան, 1 միլիոն դոլարի գողություն կատարելու համար,- գրում են հայկական լրատվամիջոցները: 44-ամյա Մհեր (Մայք) Դարբինյանին դատավոր Ռ. Գարի Կլաուսների կողմից կարգադրվել է նաև վճարել իր գործողությունների արդյունքում ֆինանսական հաստատություններին պատճառած վնասի մի մասը, ավելի քան` 170 հազար դոլար: Նշենք, որ Դարբինյանը «Հայկական ուժ»  խմբավորման առաջնորդն էր: Այդ հանցավոր խումբը գործում էր բանկային խարդախությունների բարդ սխեմայի հիման վրա՝ օգտագործելով միջնորդներ՝ հարյուր հազարավոր դոլարներ պահելու և կանխիկացնելու համար: Նախկինում Դարբինյանը նաև մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով այն բանից հետո, երբ տարիներ առաջ դատապարտվել էր՝ դեբետային քարտերի հետ կատարված ֆինանսական մախինացիաների համար: Դատարանի վճռից հետո, ըստ ամենայնի, կքննարկվի Դարբինյանին Հայաստան արտահանձնելու հարցը:


Create Account



Log In Your Account